• Latest news▼

Սննդաբանը հերքել է սենդվիչների եւ նրբերշիկի վնասակարության մասին միֆը

9 մայիսի, 2022  19:40

Սննդաբան-գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Արզումանյանը թվարկել է այն ուտեստները, որոնք ընդունված է վնասակար համարել:

Լրագրողների հետ զրույցում գաստրոէնտերոլոգը քննարկել է տարածված այն կարծիքը, որ բուտերբրոդները վնասակար են որպես նախուտեստ։ Արզումանյանի խոսքով՝ նույնիսկ այս ուտեստը ճիշտ համադրության դեպքում կարող է բավականին որակյալ եւ առողջարար դառնալ, փոխանցում է Sputnik ռադիոն։

«Սենդվիչը կարող է լավ նախուտեստ լինել, եթե պատրաստված է տանը եփած հավի կամ ձկան մսով, մանրաթելերի մնացորդային քանակություն պարունակով ամբողջական հացահատիկից, կեղեւավորված ալյուրից հացով, մի կտոր վարունգով, լոլիկով կամ հազարով»,- նշել է նա:

Մարգարիտա Արզումանյանը նաեւ ընդգծել է, որ նախուտեստների լավագույն տարբերակներն ամբողջական ձավարեղեն, հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն, ընկույզ պարունակող ուտեստներն են։

Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ երշիկեղենը եւ նրբերշիկը եւս վնասակար մթերք են համարվում: Նա բացատրել է, որ դրանք կարող են առողջ նախուտեստ համարվել, եթե պահպանման կարճ ժամկետ եւ հնդկահավի կամ տավարի մսից, կաթից եւ համեմունքներից բաղկացած որակյալ բաղադրություն ունեն: Բացի այդ, դրանք չպետք է որեւէ ավելորդ բան ներառեն, փոխանցում է VSE42.ru-ն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll