• Latest news

Ուռուցքաբանը ցրել է մելանոմայի մասին տարածված առասպելները

17 մայիսի, 2022  09:39

Մելանոմայի մասին տարածված առասպելները ցրել է բժիշկ-ուռուցքաբան Միխայիլ Պիլխը։

Մասնագետի խոսքով՝ 80 տոկոս դեպքերում բժիշկները հայտնաբերում են բազալ-բջջային մաշկի քաղցկեղ։ Օնկոհիվանդության այդ տեսակը չի ուղեկցվում մետաստազներով, ինչը պացիենտին ապաքինման ավելի մեծ շանսեր է տալիս, գրել է ФАН-ը։

Մելանոմա կարող է լինել ոչ միայն սեւ, այլեւ վարդագույն կամ կարմիր խալը։ Այս օնկոհիվանդությանը կարող են բախվել ձիթայուղի գույն կամ մուգ մաշկ ունեցող մարդիկ։

«Անգամ եթե հակված եք երկար ժամանակ մնալ արեւի տակ, կարեւոր է փողոցում օգտագործել SPF քսուք, փորձել ստվերում գտնվել ժամը 10.00-16.00-ն, երբ արեւի ճառագայթները հատկապես ակտիվ են, եւ մշտապես ստուգել մաշկը՝ փոփոխությունները հայտնաբերելու համար»,- ասել է Պիլխը Lenta.RU պարբերականի հետ զրույցում։  

Մելանոման առաջանում է ոչ միայն արեւայրուքից, այլեւ ժառանգականության հետեւանք կարող է լինել։ Ընդ որում՝ այն հանդիպում է ինչպես մաշկի, այնպես էլ լորձաթաղանթների վրա։ Մելանոման կարելի է հայտնաբերել ինքնուրույն՝ նկատելով մաշկի ոչ բնորոշ փոփոխությունները կամ պարզապես հետազոտվելով բժշկի մոտ, ընդգծել է բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ