• Latest news

Ի՞նչ դեր ունի սնվելը ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության ախտանշան ունեցող երեխաների բուժման հարցում

20 մայիսի, 2022  11:42

Ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության ախտանշան (ՈւԴՀԱ) ունեցող երեխաների համար մրգեր եւ բանջարեղեններ ուտելու լավ պատճառ կա՝ դա կօգնի նվազեցնել անուշադրության հետ կապված խնդիրները, նշվել է Nutritional Neuroscienceամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։

Հետազոտության շրջանակում գիտնականները խնդրել են ՈւԴՀԱ ունեցող 134 երեխայի մանրամասն հարցաթերթիկ լրացնել սնվելու սովորական մթերքների մասին, ներառյալ կերակրաբաժինների չափը, 90 օրվա ընթացքում։

Մյուս հարցաթերթիկում ծնողներին խնդրել են գնահատել իրենց երեխաների մոտ անուշադրության ախտանշանները՝ ուշադրության կենտրոնացումը, հրահանգներ չկատարելը, հիշողության եւ հույզերը կառավարելու հետ կապված դժվարությունները։

Արդյունքները ցույց են տվել, որ  ավելի շատ մրգեր եւ բանջարեղեններ օգտագործող երեխաների մոտ անուշադրության ախտանշաններն ավելի քիչ են արտահայտվել, նշել է հետազոտության համահեղինակ, Օհայոյի համալսարանի մարդու սնվելու ամբիոնի դոցենտ Իրեն Հաթսուն։

Տվյալները հավաքվել են Micronutrients for ADHD in Youth (MADDY) Study-ի հետազոտության շրջանակում, ուսումնասիրվել է վիտամինահանքանյութային հավելուկների 36 բաղադրիչների արդյունավետությունը եւ 6-12 տարեկան 134 երեխաների հուզական վատ կառավարման ախտանշանները ՈւԴՀԱ-ի բուժման համար։

Հետազոտությունը ցույց է տվել, որ միկրոտարրեր ընդունող երեխաների մոտ երեք անգամ ավելի հաճախ է նկատվել ՈւԴՀԱ-ի եւ հուզական դիսռեգուլյացիայի զգալի բարելավում, քան այն երեխաների մոտ, որոնք դատարկահաբ էին ընդունել։ Հետազոտությունը հրապարակվել է անցյալ տարի Մանկական եւ պատանեկան հոգեբանության ասոցիացիայի ամսագրում։

Մեկ այլ հետազոտություն, որին մասնակցել են նույն երեխաները, եւ որը հրապարակվել է այս տարեսկզբին Nutrients ամսագրում, ցույց է տվել, որ այն երեխաները, որոնց ընտանիքներում պարենային անվտանգությունն ավելի ցածր մակարդակի է եղել, մյուսներից ավելի հաճախ են հուզական դիսռեգուլյացիայի (քրոնիկական գրգռվածություն, բարկացկոտ տրամադրություն, ցասման արտահայտում) լուրջ ախտանշաններ դրսեւորել։

«Ի՞նչ են սովորաբար անում բժիշկները, երբ ՈւԴՀԱ ունեցող երեխաների մոտ սկսվում են ավելի լուրջ ախտանշաններ՝ ավելացնում են դեղերի չափաբաժինները կամ դեղամիջոցային բուժում են նշանակում»,- ասել է Հաթսուն։- Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ արժե անդրադառնալլ երեխաների սնվելու հարցին, ինչպես նաեւ սնվելու որակին՝ հասկանալու համար, թե կարող է արդյոք դա նպաստել ախտանշանների բարդությունը հաղթահարելուն»։

Հետազոտողների կարծիքով՝ ՈւԴՀԱ-ն կապված է ուղեղում որոշ նեյրոտրանսմիթերների ցածր մակարդակի հետ, իսկ վիտամիններն ու հանքային նյութերը կարեւոր դեր են խաղում այն գործոնների որակի հարցում, որոնք օգնում են օրգանիզմին արտադրել այդ կարեւոր նեյրոքիմիական նյութերը, եւ ընդհանուր առմամբ՝ ուղեղի գործունեությանը, նշել է գիտնականը։

Երեխաների համար բավականաչափ սնունդ ապահովել չկարողացող ծնողների սթրեսն, իր հերթին, կարող է լարվածություն ստեղծել ընտանիքում, ինչը կարող է հանգեցնել երեխաների ՈւԴՀԱ-ի խորացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել