• Latest news

Ինչո՞ւ է յոդի պակասը վտանգավոր օրգանիզմի համար

25 մայիսի, 2022  20:46

Օրգանիզմում յոդի պակասն ազդում է մարդու ինտելեկտի վրա։ Բժշկի խոսքով՝ այս միկրոտարրի դեֆիցիտի պայմաններում ապրող մարդկանց մոտ IQ ինդեքսը նվազում է 10-13 տոկոսով, ասել է ՝ ՌԴ Առողջապահության նախարարության Էնդոկրինոլոգիայի ազգային հետազոտական ​​կենտրոնի փոխտնօրեն Կլինիկական էնդոկրինոլոգիայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Եկատերինա Տրոշինան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մարդկանց մոտ, ովքեր մշտապես ապրում են յոդի դեֆիցիտի պայմաններում եւ յոդային պրոֆիլակտիկա չեն ստանում, մտավոր ցուցանիշները նվազում են 10-13 տոկոսով, ինչը կապված է ուսման մեջ երեխաների առաջադիմության նվազման, իսկ մեծահասակների դեպքում՝ ցածր տնտեսական էֆեկտիվության եւ ավելի ցածր աշխատավարձերի հետ»,- պարզաբանել է էնդոկրինոլոգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։