• Latest news

Ինչպես վերահսկել չափաբաժինների ծավալը եւ նիհարել՝ չհաշվելով կալորիաները

27 մայիսի, 2022  23:32

Հնարավո՞ր է սննդի յուրաքանչյուր կտորի կալորիաները չհաշվել եւ ճիշտ սնվել ու չգիրանալ: Սա բավական իրատեսական է, եթե կիրառվի «ափսեի մեթոդը»:

Այն մասին, թե ինչպես կարելի է գործնականում կիրառել առողջ սննդի բանաձեւը՝ սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի 1:1:4 հարաբերակցությունը, «Аргументы и фактаы»-ին պատմել է Սնուցման, կենսատեխնոլոգիայի եւ սննդի անվտանգության դաշնային հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու, դիետոլոգ Յուլյա Չեխոնինան։

Նրա խոսքով՝ սննդի ընդունման 1:1:4 կանոնը նշանակում է, որ սպիտակուցի մի մասին պետք է ընկնի ճարպի նույն մասը եւ 4 մաս ածխաջրեր: Այս բանաձեւը հիմնված է մեր օրգանիզմի ֆիզիոլոգիական կարիքների վրա: Ինչից մենք տեսնում ենք, որ ածխաջրերի կարիքն ամենաբարձրն է։ Մեր խնդիրն է օրգանիզմն ապահովել այն ամենով, ինչի կարիքը նա ունի իր առողջությունը պահպանելու համար։

Դիետոլոգը խոսել է նաեւ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի «ճիշտ» ափսեն։

«Բաժանեք այն 4 մասի։ Մի մասը լրացրեք սպիտակուցային ուտեստով: Ընդ որում, սպիտակուցը ափսեում օրական երեք անգամ պետք է լինի, սննդի բոլոր հիմնական ընդունումների՝ նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի ժամանակ։

Եւս մեկ մասը հատկացրեք օսլա պարունակող խավարտին՝ ձավարեղեն, կարտոֆիլ, մակարոնեղեն: Եթե դուք փորձում եք վերահսկել մարմնի քաշը եւ կուզեիք նվազեցնել սննդի կալորիականությունը, ապա նման խավարտներ ցանկալի է օրը մեկ անգամ օգտագործել։ Եթե մենք մեզ նման խավարտ թույլ տանք ընթրիքի ժամանակ, կարող ենք այլ արդյունք ստանալ։ Մեծ ռիսկ կա, որ նման խավարտով լրացուցիչ կալորիաներ կստանանք, ինչը, ընդհակառակը, չի օգնի նիհարել։

Ճաշի եւ ընթրիքի ժամանակ ափսեի այս հատվածը դատարկ կմնա, կամ կարելի է բանջարեղենով եւ մրգերով լցնել։

Եվ դեռ մնում է ափսեի երկու քառորդը, որոնք նույնպես մշտական պետք է լցնել՝ դա բանջարեղենի եւ մրգերի տեղն է։ Քանի որ խավարտները կարող են ունենալ խառը բաղադրություն: Օրինակ՝ շատ են բանջարեղենից եւ մրգերից, օրինակ՝ խնձոր-գազար, ճակնդեղ-խնձոր եւ այլ աղցանները։ Կամ խավարտը կարող է ամբողջությամբ բուսական լինել»,- նշել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։