• Latest news

Աշխատանքային գործընկերների միջեւ շնորհակալություն հայտնելը բարելավում է սթրեսին սրտանոթային համակարգի արձագանքը․ Հետազտություն

3 հունիսի, 2022  10:38

Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի Ռենդի մենեջմենթի դպրոցի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թիմի անդամները, որենք շնորհակալություն են հայտնել միմյանց նախքան բարձր սթրեսային առաջադրանք կատարելը, սրտանոթային ավելի լավ արձագանք են ունեցել՝ համեմատած այն թիմերի հետ, որոնք շնորհակալություն չեն հայտնել: Սրտանոթային համակարգի բարելավված արձագանքը հանգեցնում է կենտրոնացման, ինքնավստահության բարձրացման, ինչը թույլ է տալիս մարդկանց առավելագույն արդյունավետություն ցուցաբերել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Experimental Psychology: General ամսագրում:

Ֆիզիոլոգիական արձագանքները չափելու համար փորձի մասնակիցները (200 մարդ) էլեկտրոդներ են կրել իրենց պարանոցին եւ մարմնին, որոնք հավաքել են էլեկտրակարդիոգրամայի (ԷԿԳ) եւ իմպեդանսային կարդիոգրաֆիայի (ԻԿԳ) ազդանշանները: Բացի այդ, արյան ճնշումը վերահսկվել է մասնակիցների ձեռքերին կրած մանժետի միջոցով:

Թիմերի առանձին խումբը պատահականության սկզբունքով նշանակվել է միմյանց շնորհակալություն հայտնելու համար, եւ նրանց կենսաբանական պատասխանները համեմատվել են այն թիմերի հետ, որոնք մրցույթի ընթացքում շնորհակալություն չեն հայտնել միմյանց:

Գիտնականները ստուգել են հետազոտության մասնակիցների սրտանոթային արձագանքը սթրեսին՝ անհատական եւ կոլեկտիվ մակարդակով:

Համատեղ առաջադրանքի ժամանակ հսկիչ խմբերը ցույց են տվել սպառնալիքի պատասխան, որն արտահայտվել է արյան հոսքի նվազմամբ եւ անոթների նեղացման աճով։ Սակայն երախտագիտության պարզ արտահայտությունը, նախքան առաջադրանքը կատարելը, վերացրել է այդ սպառնալիքի արձագանքները: Արտադրանքի անհատական շնորհանդեսների ժամանակ հսկիչ թիմերը ցույց են տվել մարտահրավերների համեստ արձագանքներ՝ անոթների լայնացման եւ դեպի ծայրամաս արյան հոսքի ավելացման առումով: Սակայն երախտագիտություն հայտնող թիմերը ցույց են տվել մարտահրավերին զգալիորեն ավելի ուժեղ արձագանքներ, ինչը օգնել է բարելավել նրանց աշխատանքի արդյունավետությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll