• Latest news

Ինչպիսի՞ առողջական խնդիրների կարող է հանգեցնել չափազանց բարձր հասակը

4 հունիսի, 2022  11:34

PLOS Genetics ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը կապ է հայտնաբերել բարձր հասակի եւ նյարդերի վնասման ռիսկի միջեւ, որը հանգեցնում է ծայրամասային նեւրոպատիայի, ինչպես նաեւ մաշկի եւ ոսկորների ինֆեկցիաների, ինչպիսին են ոտքերի եւ ոտնաթաթերի խոցերը:

Բայց միայն բարձրահասակ լինելը չի նշանակում այս հիվանդություններից որեւէ մեկի պարտադիր զարգացում, վստահեցնում է առաջատար հետազոտող, Կոլորադոյի համալսարանի դոցենտ, դոկտոր Սրիդարան Ռագհավանը:

Նրա խոսքով՝ նոր հետազոտությունն իրենից ներկայացնում է հիվանդությունների մի տեսակ հավաքածու, որոնք կարող են կապված լինել հասակի հետ։

Գիտնականի խոսքով՝ հիվանդությունների մեծ մասն առաջանում է մի շարք գործոնների համադրության պատճառով։ Եվ չնայած մարդիկ չեն կարող փոխել իրենց գենետիկան, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ առողջ վարքագիծը, որը մարդիկ կարող են վերահսկել եւ փոխել, կարող է պաշտպանել նրանց:

Հետազոտության համար Ռագհավանի թիմը տվյալներ է հավաքել ԱՄՆ վետերանների վարչության «Միլիոն վետերաններ» ծրագրի ավելի քան 250 000 մասնակիցներից՝ ուսումնասիրելով նրանց շրջանում ավելի քան 1000 նշաններն ու հիվանդությունները:

Ռագհավանը նշել է, որ նյութափոխանակությունը կապված է է հասակի հետ, դրանք էլ կապված են առողջության բազմաթիվ ասպեկտների հետ:

Մյուս կապերը կարող են պայմանավորված լինել կենսաբանական գործընթացներով՝ կապված ինչպես հասակի, այնպես էլ ֆիզիոլոգիայի հետ, նշել է գիտնականը։

Մանհասեթում Ֆայնշտեյնի բժշկական հետազոտությունների ինստիտուտին կից Վարքագծային գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Թոդ Լենցը վերլուծել է հետազոտության արդյունքները եւ եզրակացրել, որ թեեւ հասակի ազդեցությունը բժշկական հիվանդության զարգացման վրա կարող է նշանակալի թվալ ողջ բնակչության համար, անհատական մակարդակով ռիսկը փոքր է եւ հաճախ կարող փոխհատուցվել առողջ ապրելակերպով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել