• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր քնատությունը բուժաշխատողների համար

6 հունիսի, 2022  11:42

Այս տարի Միլանի (Իտալիա) Euroanaesthesia կոնգրեսում բժիշկների եւ բուժքույրերի համար հոգնածության պոտենցիալ մահացու հետեւանքների, նրանց կլինիկական աշխատանքի եւ դատողությունների որակի, ուրեմն եւ՝ պացիենտների անվտանգության վրա ազդեցության մասին զեկուցմամբ հանդես է եկել անեսթեզիոլոգ-խորհրդական, բժիշկ Նենսի Ռեդֆերնը Newcastle Hospitals NHS Foundation Trust-ից (Նյուքասլ, Մեծ Բրիտանիա)։

Նա նաեւ խորհուրդ է տվել բոլոր բժիշկներին եւ բուժքույրերին գիշերային հերթափոխի ժամանակ քնել 20 րոպե, որպեսզի ապահովեն պացիենտների անվտանգությունը (եւ ավելի անվտանգ դարձնեն իրենց տուն հասնելն աշխատանքից հետո), ինչպես նաեւ խորհուրդ է տվել, որպեսզի ոչ մի բժիշկ կամ բուժքույր անընդմեջ երեք գիշերային հերթափոխ չաշխատի։

Հետազոտությունները ցույց են տվել, որ մեքենա վարելը 20 եւ ավելի ժամ չքնելուց հետո օրգանիզմի ցիրկադային նվազագույնի շրջանում (գիշերը կամ վաղ առավոտյան, երբ նրան ամենից շատ է հարկավոր քնել) նույնքան վտանգավոր է, որքան մեքենա վարելը արյան մեջ ալկոհոլի այն քանակության դեպքում, որը գերազանցում է թույլատրելի նորմը։ Իսկ այն աշխատողները, որոնք տուն են գնում 12-ժամյա հերթափոխից հետո, երկու անգամ ավելի հաճախ են վթարի ենթարկվում, քան նրանք, որոնք 8 ժամ են աշխատում։

Սահմանափակ քնի 2 եւ ավելի գիշերներից հետո սկսում է կուտակվել «քնի պարտք», եւ դրա վերականգնման համար պահանջվում է առնվազն 2 գիշերվա լավ քուն։ Կոգնիտիվ ֆունկցիաները վատանում են 16-18 ժամ անքուն մնալուց հետո, ինչը հանգեցնում է պացիենտների եւ գործընկերների հետ բուժաշխատողների արդյունավետ փոխգործակցության ունակությունների վատթարացման, գրել է Medical Xpress-ը։

Բժիշկ Ռեդֆերնը եկել է այն եզրահանգման, որ հոգնածությունն առաջ է բերում ինքնաբուխ, անկառավարելի «քուն» կամ «միկրոքուն», ինչը նշանակում է, որ հոգնած տուն գնալը ամենավտանգավոր բանն է բուժաշխատողների համար, իսկ կարճ՝ 20 րոպեանոց քունը բարձրացնում է անձնակազմի եւ պացիենտների անվտանգությունը, ինչպես նաեւ քննարկվել են այս մեթոդի ներդրման միջոցները գիշերային հերթափոխի աշխատանքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է