• Latest news

Հայտնի է սննդային ալերգիայից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը

8 հունիսի, 2022  10:45

Սննդաբան Մարգարիտա Եվսեեւան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում հայտնել է սննդային ալերգիայից եւ սննդային անհանդուրժողականությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը։ Մասնագետը հիշեցրել է, որ սննդային ալերգիան արտահայտվում է գրեթե ակնթարթորեն, իսկ սննդի նկատմամբ զգայունությունն առավել հաճախ բնութագրվում է ուշացած ռեակցիայով։

Մասնագետի խոսքով՝ սննդային ալերգիայի բուժման ամենաարդյունավետ միջոցներից մեկը սննդակարգից ալերգեն մթերքը հանելն է։ Բայց դրա համար պետք է հստակ իմանալ, թե կոնկրետ ինչն է առաջացրել ալերգիկ ռեակցիա։ Եվ դա կարող է ժամանակ պահանջել:

Սննդաբանը նշել է, որ սննդային ալերգիայի կամ սննդային զգայունության դեմ պայքարելու լավագույն միջոցը աուտոֆագիայի գործընթաց սկսելն է, այսինքն՝ մարմինը մի վիճակի հասցնելը, երբ նա ազատվում է վնասված սպիտակուցներից։ Մեր մարմնի գոյատեւման այս մեխանիզմը վաղուց է հայտնի։ Երբ աուտոֆագիան չի գործում, բոլոր անպետք սպիտակուցները մնում են մարդու օրգանիզմում, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում։

Եվսեեւայի խոսքով՝ սննդային ալերգիայի դեպքում աուտոֆագիայի արդյունավետ գործողությունը հաստատվել է ուսումնասիրություններով։ Ապացուցված է նաեւ, որ աուտոֆագիան նպաստում է իմունային համակարգի վերականգնմանը, վերակառուցմանը եւ ամրապնդմանը:

Աուտոֆագիայի գործընթացը սկսելու եւ ուժեղացնելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս՝

  • անցնել ինտերվալային սովի,
  • պարբերաբար օգտագործել կանաչ թեյ,
  • սննդակարգին ավելացնել քրքում,
  • ակտիվ կենսակերպ վարել եւ զբաղվել սպորտով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել