• Latest news

Ջրծաղիկ. ի՞նչ պետք է անել, եթե հիվանդությունը հրահրող վիրուսը վերադառնա

8 սեպտեմբերի, 2014  21:43

Ջրծաղիկը սխալմամբ բացառապես մանկական տարիքի հետ անքակտելիորեն կապված հիվանդություն է համարվում. քչերը գիտեն, որ այն կարող է տարիներ անց վերադառնալ: Սակայն, ի թիվս այլ ախտանշանների, ցավի եւ քորի առաջացում հրահրող՝ վիճակագրորեն յուրաքանչյուր երրորդ չափահաս մարդու օրգանիզմում առկա վիրուսը կարող է չափահաս տարիքում էլ իր տհաճ գործն անել:

Հիվանդության զարգացման նախնական փուլում այն, որպես կանոն, փոքրիկ, ուռուցիկ կետերով ցան է առաջացնում: Կարճ ժամանակ անց այդ կետերը մեծանալու եւ կարմիր ու հեղուկով լցված ուռուցիկ շրջանակների վերածվելու, իսկ առավելագույնը մի քանի շաբաթ անց էլ՝ չորանալու հատկություն ունեն:

Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում

Ջրծաղկի վիրուսն, իրականում, վարակված օրգանիզմը լքելու փոխարեն, ողնաշարին կից նյարդային բջիջներում է թաքնվում եւ, իմունային համակարգի հետ կապված խանգարումների պարագայում, երկրորդ անգամ երեւան գալու սպառնալիք ներկայացնում:

Քլիվլենդի կլինիկայի անեսթեզոլոգիայի եւ ցավի կառավարման մասնագետ, Էմիրիա ընտանիքի առողջության կենտրոնի եւ Մերիմաունթ հիվանդանոցի աշխատակից դոկտոր Բենջամին Աբրահամի համոզմամբ, հիվանդության կրկնակի դրսեւորման ամենամեծ ռիսկային գործոնը տարիքն է համարվում: «Տարիքի հետ իմունային համակարգը թուլանալու միտում ունի», - հիշեցրել է նա՝ հավելելով, որ խոսքը հատկապես 70-ից բարձր տարիքի մարդկանց է վերաբերում:

Դոկտոր Աբրահամի խոսքով, խնդրո առարկա վիրուսը նաեւ սթրեսի ազդեցությամբ կարող է վերաակտիվանալ: Բացի այդ, Ճնշված իմունային համակարգը եւս հիվանդության կրկնակի զարգացման նախապայմաններից մեկն է հանդիսանում. խոսքը հատկապես այն հիվանդների մասին է, որոնք քաղցկեղով կամ ՄԻԱՎ-ով են ախտորոշվել, կամ էլ՝ որեւէ օրգանի փոխպատվաստման ենթարկվել:

Ի՞նչ կարելի է անել

Քանի որ ջրծաղիկը վիրուսի հրահրմամբ է առաջանում, թերապեւտիկ միջոցառումների օգնությամբ վերջնականապես չի կարող հաղթահարվել: Այդուհանդերձ, դոկտոր Աբրահամի հավաստիացմամբ, որոշ մարդկանց մոտ այն համեմատաբար մեղմ է անցնում: Ամեն ինչ ախտանշանների բարդությունից եւ ախտորոշման ժամկետից է կախված:

«Վաղաժամ ախտորոշումը եւ բուժումը կարեւոր դերակատարում ունեն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ախտանշանների երեւան գալուց հետո՝ 48-72 ժամվա ընթացքում հակավիրուսային բուժում ստանալու պարագայում լուրջ բարդություններ չեն գրանցվում», - նշել է մասնագետը:

Իսկ ցավի ու քորի դե՞մ ինչպես պայքարել

Ջրծաղկով վարակված մարդիկ, մեծ ի մասամբ, մի քանի շաբաթվա ընթացքում լիովին ապաքինվում են եւ կյանքի բնականոն ընթացքի վերադառնում: Սակայն որոշ դեպքերում հիվանդների մոտ, երբեմն՝ հիվանդության հիմնական ախտանշանների վերացումից շաբաթներ կամ ամիսներ անց, քրոնիկ ցավ եւ մշտակապես զգացնել տվող քոր (պոստհերպետիկ նեւրալգիա) կարող է առաջանալ:

Բարեբախտաբար, նման դեպքերի համար նախատեսված բուժում եւս գոյություն ունի: Դոկտոր Աբրահամը պոստհերպետիկ նեւրալգիայի առաջին իսկ ախտանշանների դրսեւորման պարագայում խորհուրդ է տալիս անհապաղ մասնագետի օգնությանը դիմել:

Առաջարկվող թերապեւտիկ միջոցառումներից են.

• Հակավիրուսային դեղամիջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է պոստհերպետիկ նեւրալգիայի տեւողության կրճատման հասնել,

• Հակացնցումային դեղամիջոցներ. որոնք նյարդային բջիջների լարվածության եւ ցավի թուլացման նպատակ են հետապնդում,

• Էպիդուրալ ստերոիդների բաղադրությամբ ներարկումներ, որոնք կարող են ցավոտ հատվածներում առկա բորբոքումը մեղմել

• Անեսթետիկներ, ինչպիսիք են լիդոկաինը եւ կապսաիցինի քսուքը

Ամփոփում. եթե կասկածում եք, որ ջրծաղիկ եք ընկել, անհապաղ բժշկի օգնությանը դիմեք: Որքան հիվանդությունը վաղ է ախտորոշվում եւ բուժում նշանակվում, այնքան ախտանշաններն առավել մեղմ կարող են անցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել