• Latest news

Գիտնականները գազավորված քաղցր ըմպելիքների նախկինում անհայտ վտանգ են հայտնաբերել կանանց առողջության համար

15 հունիսի, 2022  18:45

Գազավորված եւ շաքարով քաղցրացված այլ ըմպելիքները կարող են մեծացնել կանանց մոտ լյարդի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, ասվում է  Չանի անվան Հարվարդի համալսարանի նոր հետազոտության մեջ, գրում է UPI-ը։

Հետդաշտանադադարում գտնվող ավելի քան 90000 կանանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրական առնվազն մեկ քաղցր ըմպելիք են խմում, 78 տոկոսով ավելի բարձր ռիսկի են ենթարկվում, քան նրանք, ովքեր ամսական առավելագույնը երեք անգամ են խմում դրանք:

Գիտնականներն ընդգծել են, որ այս հետազոտությունը չի կարող ապացուցել, որ քաղցր ըմպելիքները լյարդի քաղցկեղ են առաջացնում, այլ՝ միայն այն, որ այդ երկուսի միջեւ կապ կա:

Հետազոտության համար գիտնականները տվյալներ են հավաքել 50-ից 79 տարեկան 90504 հետդաշտանադադարում գտնվող կանանց մասին: Մասնակիցները հարցաթերթիկներ են լրացրել 1990-ականների կեսերին եւ նրանց հետեւել են միջինում 18 տարի, այսինքն՝ նրանց կեսին ավելի երկար են հետեւել, իսկ կեսին՝ ավելի քիչ:

Հետազոտության ընթացքում ընդհանուր 205 կնոջ մոտ լյարդի քաղցկեղ է առաջացել:

Հետազոտության համաձայն՝ մասնակիցների մոտ 7 տոկոսն օրական մեկ կամ ավել անգամ շաքարով քաղցրեցված ըմպելիք էր խմում: Նրանց մոտ, ով դա անում էր, լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը 78 տոկոսով ավելի շատ էր: Կանանց մոտ, ովքեր օրական առնվազն մեկ անգամ էին զովացուցիչ ըմպելիք խմում, ռիսկը 73 տոկոսով ավելի բարձր էր, քան նրանց մոտ, ովքեր երբեք զովացուցիչ ըմպելիքներ չէին խմում կամ ամսական առավելագույնը երեք անգամ էին խմում, ասվում է հետազոտության մեջ:

Հետազոտողները նշել են, որ շաքարով ըմպելիքները կարող են ճարպակալման եւ 2-րդ տիպի շաքարախտի ռիսկի բարձրացման հանգեցնել, որոնք լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոններ են: Այդ ըմպելիքները նաեւ նպաստում են ինսուլինի վատ արձագանքին եւ լյարդում ճարպի կուտակմանը: Երկուսն էլ լյարդի առողջության գործոններ են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել