• Latest news

Իրկուտսկում բժիշկներն ատամ են հեռացրել 14-ամյա աղջկա քթից

15 հունիսի, 2022  21:19

Իրկուտսկի Իվանո-Մատրենինսկի մանկական կլինիկական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի բժիշկները հազվագյուտ վիրահատություն են կատարել. վիրաբույժները 14-ամյա աղջկա քթից ատամ են հանել, հայտնում է IRK.ru-ն՝ վկայակոչելով հիվանդանոցի մամուլի ծառայությունը։

Երիտասարդ հիվանդի հոր խոսքով՝ իրենք իմացել են, որ դստեր քթի մեջ ատամ է աճում, երբ աղջնակը դեռ փոքր էր: Այս ամբողջ ընթացքում այն չէր խանգարել երեխային նորմալ ապրել։ Սակայն երկու տարի առաջ աղջիկը սկսել էր նկատել, որ իր դժվարանում է շնչել, քթից արյունահոսություններ էին սկսվել։ Այդ ժամանակ ծնողները դիմեցին մասնագետներին։

«Անցկացված հետազոտությունները, այդ թվում՝  բազմաշերտ համակարգչային տոմոգրաֆիան, ցույց տվեցին, որ ատամը գտնվում է քթի աջ կողմի խոռոչի ստորին հատվածում եւ փակում է անցքը, ինչի պատճառով քթով շնչելը դժվարանում է, ընդ որում, ատամն արմատով դեպի ներքեւ էր: Ուստի որոշում կայացվեց շարունակել պլանային բուժումը։ Ընդհանուր անզգայացման տակ մենք մաքրեցինք մոտակա հյուսվածքները եւ հեռացրեցինք ատամը: Քիթն անմիջապես սկսեց լավ շնչել, հիվանդը բավարար վիճակում դուրս է գրվել հիվանդանոցից»,- պատմել են Իվանո-Մատրենինսկի հիվանդանոցի բժիշկները։

Ավելի հաճախ այդպիսի «օտար մարմիններ» հայտնաբերվում են դիմածնոտային սինուսում, բայց դրանք կա՛մ ատամների ծլած արմատներ են, կա՛մ ատամի մասերի մնացորդներ, կա՛մ նույնիսկ անորակ բուժումից հետո մնացած պլոմբավորման նյութ։ Այսպես կոչված ատամների էկտոպիան (դիրքի փոփոխություն՝ հիմնական ծամելու գծից այն կողմ դուրս գալով) կարող է հանդիպել աշխարհի բնակչության միայն 1-4 տոկոսի մոտ, իսկ քթի մեջ աճելով՝ էլ ավելի հազվադեպ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է