• Latest news

Գիտնականները գարեջրի անսպասելի օգտակար հատկություն են հայտնաբերել տղամարդկանց օրգանիզմի համար

16 հունիսի, 2022  14:32

Գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել, որի արդյունքները վկայում են, որ թույլ գարեջրի ամենօրյա չափավոր օգտագործումը կարող է իրականում բարելավել աղիքների առողջությունը:

Ամերիկյան Chemical Society's Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում հրապարակված փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ առողջ տղամարդկանց մոտ, ովքեր օրական մեկ չափաբաժին ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային գարեջուր են խմում, աղիքային միկրոբների ավելի բազմազան տեսականի է զարգացնում, ինչը կապված է քրոնիկ հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ, ինչպիսիք են շաքարախտը եւ սրտանոթային հիվանդությունները:

Մարդու աղեստամոքսային տրակտը տրիլիոնավոր միկրոօրգանիզմների տուն է, իսկ գարեջուրն այնպիսի միացություններ է պարունակում, ինչպիսիք են պոլիֆենոլները, ինչպես նաեւ խմորման ընթացքում արտադրված կենդանի միկրոօրգանիզմներ, որոնք կարող են ազդել միկրոբիոտայի կազմի վրա, ասվում է հետազոտության մեջ:

Հետազոտության շրջանակներում պատահականորեն 18-ից 65 տարեկան 20 առողջ տղամարդկանց բաժանել են երկու խմբի, ովքեր չորս շաբաթվա ընթացքում ընթրիքին 11 ֆլ ունց պարունակությամբ մեկ շիշ ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային գարեջուր են խմել:

Մասնակիցներին հանձնարարվել է պահպանել ֆիզիկական ակտիվության եւ սննդակարգի նույն մակարդակը:

Դատելով արյան եւ կղանքի անալիզներից՝ մարմնի քաշը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ սրտի եւ նյութափոխանակության առողջության բիոմարկերները հետազոտության ընթացքում մասնակիցների շիճուկում չեն փոխվել:

Սակայն չորս շաբաթվա վերջում երկու խմբերում էլ աղիքների միկրոբիոմում բակտերիաների ավելի մեծ բազմազանություն եւ կղանքի ալկալային ֆոսֆատազի ակտիվության ավելի բարձր մակարդակ է գրանցվել: Այս ֆերմենտն օգնում է պայքարել աղիքներում վատ բակտերիաների դեմ, ինչը, ըստ հետազոտողների, վկայում է աղիքների առողջության բարելավման մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է