Ռուս ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ որոշ բանջարեղեններ կրկնապատկում են քաղցկեղի առաջացման վտանգը, գրում է solenka.info-ն։
Ինչպես նշել է մասնագետը, բոլոր բանջարեղեններն օգտակար են մարդու օրգանիզմի համար, քանի որ պարունակում են վիտամիններ եւ սննդարար նյութեր, սակայն մարինացված բանջարեղենը կարող է մեծացնել ուռուցքի զարգացման վտանգը։
««Վիճակագրորեն նշանակալի կապ» կա թթու բանջարեղենի օգտագործման եւ կերակրափողի թիթեղաբջջային քաղցկեղի միջեւ… Մարինացված բանջարեղենի էքստրակտները մուտագեն եւ փոխակերպող ակտիվություն են դրսեւորել»,- ասում է Վորոբյովը:
Կերակրափողի քաղցկեղը մեծահասակների մոտ քաղցկեղի 14-րդ ամենատարածված տեսակն է։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր