• Latest news

Ինչի կարող է հանգեցնել աղտոտված օդ շնչելը

24 հունիսի, 2022  23:44

Աղտոտված օդ շնչելը կարող է հանգեցնել ուղեղ թունավոր մասնիկների ներթափանցմանը, եւ ոչ միայն քթի միջոցով: Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք ուղիղ ճանապարհ ունեն արյան միջոցով՝ պոտենցիալ նպաստելով ուղեղի եւ նյարդերի ախտահարմանը:

«Կենտրոնական նյարդային համակարգի վրա օդում եղած մանր մասնիկների վնասակար ազդեցության վերաբերյալ մեր գիտելիքներում բացեր կան: Այս աշխատանքը նոր լույս է սփռում մասնիկները շնչելու եւ օրգանիզմում դրանց հետագա տեղաշարժի կապի վրա»,- ասում է Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Իսեուլտ Լինչը:

Շնչած մասնիկները կարող են ներթափանցել արյան մեջ՝ օդաարյունային պատնեշն անցնելուց հետո: Նրանք ի վերջո հասնում են ուղեղին: Սա կարող է հանգեցնել ուղեղ-արյուն պատնեշի եւ շրջակա հյուսվածքների վնասմանը: Լինչը եւ նրա գործընկերները ասում են, որ երբ այս մասնիկները հասնում են ուղեղ, նրանք այնտեղ ավելի երկար են մնում, քան նյութափոխանակության այլ հիմնական օրգաններում:

Այս հետազոտության ընթացքում միջազգային գիտնականները հայտնաբերել են տարբեր փոքր մասնիկներ մարդու ուղեղ-ողնուղեղային հեղուկում, որոնք վերցվել են ուղեղի խանգարումներ ունեցող հիվանդներից:

Գիտնականներն ընդգծում են, թե վերջին տվյալները ցույց են տալիս, որ ուժեղ կապ կա օդի աղտոտվածության բարձր մակարդակի եւ ծանր նյարդային բորբոքման, Ալցհեյմերի հիվանդության նման փոփոխությունների եւ տարեցների ու նույնիսկ երեխաների ճանաչողական խնդիրների միջեւ:

Աղտոտված օդը լցված է թունավոր բաղադրիչներով, սակայն փորձագետներն ամենաշատը մտահոգված են մասնիկներով: Գերմանր մասնիկները կարող են խուսափել մարմնի պաշտպանիչ համակարգերից, այդ թվում՝ իմունային բջիջներից եւ կենսաբանական պատնեշներից:

Հետազոտողները նշել են, որ ստացված տվյալները կոշտ մասնիկներով կենտրոնական նյարդային համակարգի աղտոտման ռիսկի նոր ապացույցներ են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել