• Latest news

Մի քանի կարեւոր փաստ էնտերովիրուսների մասին

2 հուլիսի, 2022  13:29

Ամռանը շոգի եւ աղիքային հիվանդությունների ավանդական աճի պատճառով մասնագետները հաճախ են խոսում էնտերովիրուսների մասին։

Էնտերովիրուսները պատկանում են ուբիկվիտար (լատիներեն ubique բառից՝ ամենուր, ամեն ինչում), այսինքն՝ ամենուր տարածված օրգանիզմների շարքին։ Դրանք կարող են մարդուց մարդ փոխանցվել ինչպես անմիջական, այնպես էլ անուղղակի ճանապարհով։ Դրանք վարակում են բոլոր տարիքի մարդկանց:

Այնուամենայնիվ, երեխաներն ամենից հաճախ են տուժում այդպիսի վիրուսներից առաջացած վարակներից, գրում է «Արգումենտի ի Ֆակտի»-ն:

Էնտերովիրուսները պաթոգենների խումբ են։ Ավանդաբար դրանք բաժանվում են 5 խմբի. Պոլիովիրուսներ, կոկսակիներ՝ 2 խմբի՝ A եւ B, էխովիրուսներ, էնտերովիրուսներ:

Վիրուսները կայուն են արտաքին միջավայրում, բայց կարող են մահանալ 50 աստիճանից բարձր ջերմաստիճանում. օրինակ՝ 60 աստիճան ջերմաստիճանի դեպքում դրանք 6-8 րոպեում ապաակտիվացվում են, իսկ 100 աստիճան ջերմաստիճանում՝ ակնթարթորեն: Նորմալ պայմաններում վիրուսները կարող են պահպանվել մինչեւ 65 օր, կեղտաջրերում՝ ավելի երկար: Այդպիսի վիրուսների համար բնական միջավայր են դառնում հողը, ջուրը եւ սնունդը, ինչպես նաեւ մարդու օրգանիզմը: Դրանում «առողջ վիրուսակրություն է» ձեւավորվում, երբ այն ի վիճակի է բավականին երկար ժամանակ, խոսքը մի քանի օրվա մասին է, վիրուս արտանետել արտաքին միջավայր:

Փոխանցման հիմնական ուղին ֆեկալ-բերանայինն է։ Ընդ որում, այն կարող է անցնել ինչպես սննդի, այնպես էլ ջրի միջով, ինչպես նաեւ կոնտակտային-կենցաղային ճանապարհով։ Օդային փոխանցման ուղին ավելի հազվադեպ է գործում:

Այդպիսի վիրուսներով առաջացած վարակի ինկուբացիոն շրջանը 2-35 օր է, սակայն ավելի հաճախ խոսքն այն մասին, որ հիվանդությունն արտահայտվում է 3-5 օրվա ընթացքում։ Գիտնականները նկատում են, որ էնտերովիրուսները կարող ենանկանխատեսելի պաթոլոգիաների հանգեցնել։

Էնտերովիրուսներով վարակման ֆոնին կարող են այնպիսի հիվանդություններ զարգանալ, ինչպիսիք են ասեպտիկ մենինգիտը, միալգիա եւ միոկարդիտը, հերպետիկ անգինան, սուր հեմոռագիկ կոնյուկտիվիտը եւ շատ ուրիշներ:

Վարակման դեմ հիմնական պաշտպանությունը անձնական հիգիենան է: Պետք է շշալցված ջուր խմել, եթե բնակության շրջանը էնդեմիկ է: Դրսից հետո ձեռքերը պետք է մանրակրկիտ լվանալ, բանջարեղենն ու մրգերը եւս պետք է ուտելուց առաջ մանրակրկիտ մշակել։


 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է