• Latest news

Որ նշաններն են վկայում մահացու վտանգավոր թրոմբի մասին

4 հուլիսի, 2022  15:35

Թրոմբը արյան բջիջների գունդ կամ թանձրուկ է, որը տեղափոխվում եւ արգելափակում է արյունատար անոթները՝ խոչընդոտելով սննդանյութերի եւ թթվածնի փոխանցումը ուղեղի բջիջներին, Eat This, Not That!-ին պատմել է նյարդաբան Իգնասիո Կարիլյո-Նունյեսը։

Մասնագետի խոսքով՝ կան բազմաթիվ հիվանդություններ կամ գործոններ, որոնք մեծացնում են թրոմբների առաջացման վտանգը, օրինակ՝ սրտի անկանոն բաբախյունը, չվերահսկվող շաքարախտը, ճարպակալումը, որոշ ժառանգական հիվանդությունները։

Նյարդաբանը նշում է, որ շատ բան կախված է թրոմբի չափից, ինչպես նաեւ դրա տեղակայությունից. փոքր թրոմբը չի կարող էական վնաս պատճառել մեծ թրոմբի համեմատ, իսկ փոքր թրոմբը, որը գտնվում է ուղեղի կամ սրտի կրիտիկական հատվածում կարող է նույնիսկ մահացու լինել:

Թրոմբի նշաններն են՝ մեկ կամ երկու ոտքերի ցավը, կարմրությունը կամ այտուցը, շնչառության հանկարծակի անբացատրելի դժվարությունը, կրծքավանդակի ցավը, սրտի անկանոն բաբախյունը, ոչ պարզ խոսքը, արյունով հազը կամ կորդինացիայի կորուստը: Եթե ունեք այս ախտանիշներից որեւէ մեկը եւ ընդունում եք հակաբեղմնավորիչ հաբեր, դիմեք ձեր բուժող բժշկին:

Քանի որ թրոմբոզով տառապող կանայք ավելի խիտ արյուն ունեն, բուժումը ներառում է արյունը նոսրացնող դեղամիջոցների օգտագործում:

Գիտակցության հանկարծակի կորուստը կարող է թրոմբի նշան լինել: Երբ թրոմբը մեկուսանում է ուղեղի կամ ողնուղեղի անոթում, շատ դեպքերում կարելի է կանխել թրոմբների առաջացումը, ուստի ուղեղում ինսուլտի կամ թրոմբի հավանականությունը հաճախ առաջանում է ռիսկի մեծ գործոններով պացիենտների մոտ:

Արյան թրոմբի մյուս նշանները ներառում են՝

- խոսելու կամ հասկանալու անկարողություն

- դեմքի, ձեռքի կամ ոտքի կաթված կամ թուլություն

- տեսողության կորուստ, աչքերում երկվություն։

Թրոմբի առաջացման բարձր ռիսկի տակ գտնվողների թվում են այն կանայք, որոնք օգտագործում են էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչներ, ունեն արյան բարձր ճնշում, արյան մակարդելիության խանգարումներ, խոլեստերինի բարձր մակարդակ, վարակներ, երկարատեւ անկողնային ռեժիմ, արյան մակարդելիության խանգարումների պատմություն, սրտի հիվանդություններ եւ ճարպակալում կամ ծխում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել