• Latest news

Ինչու է առավոտյան գլխապտույտ լինում

8 հուլիսի, 2022  23:46

Եթե առավոտյան երբեմն գլխապտույտ է լինում, դա կարող է նաեւ անհանգստության պատճառ չլինել: Բայց եթե արթնանալուց հետո գլխապտույտ լինում է գրեթե ամեն առավոտ, արժե դիմել բժշկի, գրում է «Доктор Питер»-ը:

Այնուհետեւ կայքն անվանել է առավոտյան գլխապտույտի ամենատարածված պատճառները:

Դուք կարող եք արթնանալ գլխապտույտով, քանի որ ձեր օրգանիզմն ավելի շատ ջրի կարիք ունի: Առանց բավարար քանակությամբ հեղուկի արյան ծավալը նվազում է, ճնշումն ընկնում է, եւ արդյունքը լինում է այն, որ ձեր ուղեղը չի ստանում բավարար թթվածին, եւ դուք գլխապտույտ եք զգում:

Այս ախտանիշը կարող է վառ արտահայտվել, եթե նախօրեին շատ ալկոհոլ եք խմել։

Արյան մեջ շաքարի ցածր մակարդակը (հիպոգլիկեմիա) նույնպես կարող է հանգեցնել առավոտյան գլխապտույտի:

Երբ դուք չունեք բավարար քանակությամբ գլյուկոզա (դա վառելիքի հիմնական աղբյուրն է), օրգանների եւ օրգանիզմի համակարգերի աշխատանքը դանդաղում է։ Ուղեղը նույնպես տուժում է՝ այն նույնպես գլյուկոզայից կախված օրգան է։ Հետեւաբար, եթե արյան մեջ շաքարի մակարդակը ցածր է, հեշտությամբ կարող եք գլխապտույտով արթնանալ:

Եթե արթնանում եք գլխապտույտով եւ քայլելիս «օրորվում եք», դա կարող է լինել որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն: Օրինակ՝ հիպերտոնիայի դեմ դեղամիջոցները կարող են «գցել» ճնշումը եւ դրանով իսկ գլխապտույտ առաջացնել։

Միզամուղ դեղամիջոցները կարող են առաջացնել ջրազրկում եւ, որպես հետեւանք, գլխապտույտ:

Մենյերի հիվանդությունը ներքին ականջի բորբոքային հիվանդություն է, որը կարող է նաեւ համակարգային գլխապտույտ առաջացնել: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ էնդոլիմֆի (լաբիրինթոսային հեղուկի) ծավալը մեծանում է: Այն ճնշում է բջիջների վրա, որոնք պատասխանատու են տարածության մեջ մարմնի կողմնորոշման եւ հավասարակշռության պահպանման համար:

Երբ շատ արագ վեր եք կենում անկողնուց, կարող եք նկատել, որ գլուխը մի փոքր պտտվում է: Պառկած դիրքից դիրքի հանկարծակի փոփոխությունը կարող է գլխապտույտ առաջացնել:

Սա հաճախ պայմանավորված է օրթոստատիկ հիպոթենզիայով, արյան ճնշման հանկարծակի անկումով՝ մարմնի դիրքի հանկարծակի փոփոխությունից հետո: Մարդկանց մոտ այս խնդիրը տարիքի հետ ավելի տարածված է դառնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել