• Latest news

Մի քանի կարեւոր փաստ փակված մարդու համախտանիշի մասին

12 հուլիսի, 2022  22:19

Փակված մարդու համախտանիշն այն սարսափելի հիվանդություններից է, երբ մարդը բառացիորեն դառնում է ինքն իր պատանդը։ Ո՞րն է նման խնդրի էությունը եւ ո՞ւմ հետ կարող է դա տեղի ունենալ, «Аргументы и факты»-ին պատմել է Պիրոգովի անվան բժշկական ինստիտուտի բժիշկ-նյարդաբան Իրինա Ռասսկազչիկովան։

Փակված մարդու համախտանիշը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, չնայած այն ամենից հաճախ ախտահարում է 30-50 տարեկան մարդկանց, բացատրել է մասնագետը:

Վերջույթների կաթվածը եւ խոսելու կամ կուլ տալու անկարողությունը՝ գիտակցության եւ ճանաչողական գործառույթների պահպանմամբ, փակված մարդու համախտանիշի բնորոշ նշաններն են, ասում է նյարդաբանը։ Նաեւ շնչառությունն է հաճախ խանգարվում: Այս պացիենտները կարող են ուղղահայաց շարժել իրենց աչքերը եւ թարթել:

Փակված մարդու համախտանիշով անդամալույծ պացիենտը կարող է պատասխանել բարդ հարցերին աչքերի ուղղահայաց շարժումներով եւ թարթելով, բայց չի կարող շարժել վերջույթները կամ խոսել:

Որոշ պացիենտների մոտ պահպանվում են ակնագնդերի հորիզոնական շարժումները, գլխի, լեզվի շարժումները, միմիկան, ինչը մեծացնում է շփման հնարավորությունները։

Փակված մարդու համախտանիշի ախտորոշումը հաճախ դժվար է, քանի որ այն նման է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են ակինետիկ մուտիզմը եւ կոման: Բժիշկը զգուշացնում է, որ ախտորոշման համար երբեմն կարող են շաբաթներ պահանջվել:

Փակված մարդու համախտանիշի ախտորոշման երկու պայման կա,- նշում է նյարդաբանը.

  • պահպանված գիտակցություն եւ ճանաչողական ունակություններ,
  • վերջույթների եւ բերանի խոռոչի կառուցվածքների կաթված։

Կուտակված ապացույցները ցույց են տալիս, որ հիվանդների զգալի մասը ժամանակի ընթացքում վերականգնում է իր գործառույթների մի մասը, իսկ ոմանց մոտ նույնիսկ լավ ֆունկցիոնալ վերականգնում է լինում: Սակայն շատերը պահպանում են քրոնիկ փակվածության համախտանիշը, ասում է մասնագետը:

Անհրաժեշտ է անցկացնել «ագրեսիվ» վերականգնողական թերապիա՝ ինտենսիվ ֆիզիկական, խոսքի, շնչառական եւ կուլ տալու, ինչպես նաեւ նման հիվանդների մոտ ցավը հայտնաբերելու եւ բուժելու համար, խորհուրդ է տալիս նյարդաբանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել