• Latest news

Կարեւոր փաստեր առաջնային սկլերոզացնող խոլանգիտի մասին

17 հուլիսի, 2022  09:44

Առաջնային սկլերոզացնող խոլանգիտը (ԱՍԽ) հազվագյուտ հիվանդությունը, որը բնութագրվում է լեղուղիների բորբոքմամբ եւ սպիական հյուսվածքի ձեւավորմամբ, ինչը խանգարում է լեղապարկից լեղու նորմալ արտահոսքը։ Այն լեղուղիների սպիներ է առաջացնում, որոնք այն դարձնում են կոշտ եւ նեղ ու ժամանակի ընթացքում հասցնում լյարդի լուրջ վնասների:

Առաջնային սկլերոզացնող խոլանգիտը կապված չէ գրգռված աղիքի համախտանիշի հետ, սակայն այն կարող է կապված լինել խոցային կոլիտի հետ:

Թեեւ առաջնային սկլերոզացնող խոլանգիտ ունեցող շատ մարդիկ ի վերջո լյարդի փոխպատվաստման կարիք են ունենում, սակայն դա տեղի է ունենում ոչ բոլորի հետ: Կանոնավոր հետեւելը կարող է օգնել կառավարել ախտանիշները եւ բարդությունները հայտնաբերել վաղ շրջանում:

Առաջնային սկլերոզացնող խոլանգիտը հաճախ դանդաղ է զարգանում: Հիվանդության առաջընթացի հետ կարող են առաջանալ կրկնվող վարակներ, ինչպես նաեւ լեղուղիների կամ լյարդի ուռուցքներ։ Ի վերջո, առաջնային սկլերոզացնող խոլանգիտը կարող է հանգեցնել լյարդի անբավարարության:

Միջին հաշվով, մոտ 10 տարի է պահանջվում, մինչեւ առաջնային սկլերոզացնող խոլանգիտ ունեցող մարդկանց մեծամասնությունը լյարդի փոխպատվաստման կարիք ունենա: Այնուամենայնիվ, առաջնային սկլերոզացնող խոլանգիտի առաջընթացի արագությունը շատ տարբեր է: Այս հիվանդությամբ տառապող որոշ մարդիկ ապրում են նորմալ կյանքով, երբեք չեն անցնում լյարդի անբավարարության կամ փոխպատվաստման կարիք չունեն:

Բուժման համար անհրաժեշտ է մասնագետի օգնություն: Մասնագետը կօգնի հաշվել ռիսկերը եւ շարունակական մոնիթորինգ իրականացնել:

Օգտակար կլինի նաեւ խոսել հեպատոլոգի հետ՝ կոլոնոսկոպիայի պլանավորման մասին: Այս թեստը կօգնի պարզել, արդյոք հիմքում ընկած խոցային կոլիտը խնդրահարույց է կամ ոչ: Խորհուրդ է տրվում հաստ աղիքի ընտրովի բիոպսիա իրականացնել, նույնիսկ եթե լորձաթաղանթը նորմալ է թվում, քանի որ առաջնային սկլերոզացնող խոլանգիտ ունեցող մարդկանց խոցային կոլիտը սկզբում կարող է մեղմ լինել: Բացի բուն հիվանդությունից մասնագետները օգնում են բուժել նաեւ ախտանիշները, ինչպիսիք են հոգնածությունը, քորը եւ վարակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել