• Latest news

Ինչպե՞ս թեթեւացնել վիճակը ցրված սկլերոզի դեպքում

19 հուլիսի, 2022  12:37

Ցրված սկլերոզը (ՑՍ)՝ գլխուղեղի եւ ողնուղեղի քրոնիկական նյարդաբանական հիվանդություն, ամենատարածված նյարդաբանական հիվանդությունն է երիտասարդների շրջանում, գրում է Medical Xpress-ը:

ՑՍ-ի պատճառը հայտնի չէ: Այնուամենայնիվ, մասնագետները գիտեն, որ ինչ-որ բան ստիպում է իմունային համակարգին գրոհել ուղեղն ու ողնուղեղը: Իմունային համակարգը վնասում է միելինը կամ մեկուսիչ շերտը նյարդերի շուրջ, որը խանգարում է ազդանշանների փոխանցմանը ուղեղին եւ ուղեղից:

Կարեւոր է իմանալ ՑՍ-ի տարբեր ախտանիշների մասին: ՑՍ-ի ախտանիշները կարող են ներառել.

- շարժունակության խնդիրներ, ինչպիսիք են հոգնածությունը կամ թուլությունը քայլելիս, խոսելիս կամ կուլ տալու ժամանակ, 

- վերջույթների ծակում կամ թմրություն,

- միզապարկի եւ աղիների դիսֆունկցիա,

- կոգնիտիվ դիսֆունկցիա,

- տրամադրության փոփոխություններ կամ դեպրեսիա,

- սեռական դիսֆունկցիա,

- սարսուռ կամ սպազմ,

- գլխապտույտ,

- տեսողության խանգարում,

- ծանր դեպքերում ՑՍ ունեցող մարդկանց մոտ կարող է կուրություն եւ/կամ կաթված լինել:

ՑՍ-ի համար հայտնի բուժում գոյություն չունի: Ուստի ախտանիշների բուժումն այս հիվանդության համար առողջ ապրելակերպի կարեւոր բաղադրիչն է: Ձեր ախտանիշների ծանրությունից կախված՝ ձեր բժիշկը կարող էստերոիդային դեղամիջոցներով, արյան փոխներարկմամբ կամ ֆիզիոթերապիայով ՑՍ-ի բուժում ընտրել:

Ահա ապրելակերպի մի քանի փոփոխություն, որոնք կարող եք անել՝ ՑՍ-ի ախտանիշները տնային պայմաններում հաղթահարելու համար:

- ՑՍ ունեցող մարդիկ ավելի շատ են հակված քնի խանգարումների: Քնի որակը բարելավելու համար փորձեք քնելուց առաջ մաքրել ձեր մտքերը, թուլացման տեխնիկա կիրառեք, հեռացրեք էլեկտրոնային սարքերը ձեր ննջարանից եւ կարգավորեք ձեր քնի ժամանակացույցը:

- Վարժություններ: Եթե ​​ի վիճակի եք, կանոնավոր վարժությունները կօգնեն ձեզ բարձրացնել ուժը, մկանային տոնուսը, հավասարակշռությունը եւ կոորդինացիան: Լողը հիանալի տարբերակ է շոգին չդիմացողների համար։

- Աշխատեք արեւի տակ երկար չմնալ: Եթե ​​ձեր մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ՑՍ-ի ախտանիշները կարող են վատթարանալ:

- Հետեւք բալանսավորված սննդակարգի եւ համոզվեք, որ շատ բջջանյութ եւ ջուր եք ընդունում, որոնք կօգնեն կառավարել ՍՑ-ով պայմանավորված աղիների հետ կապված հնարավոր խնդիրները:

- Ազատվել սթրեսից: Յոգա, տայ չի, մերսում, խորը շնչառություն կամ մեդիտացիա. դրանք կարող են օգնել ազատվել սթրեսից:




Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է