• Latest news

Ինչպե՞ս նիհարել առանց սթրեսի

21 հուլիսի, 2022  09:42

Շատ աղջիկների համար ավելորդ ճարպը լուրջ էսթետիկ խնդիր է, հատկապես՝ ամռանը, երբ բաց հանդերձանքը ցուցադրում է կազմվածքի բոլոր թերությունները: Լուծումը շատ դեպքերում պարզ է եւ հասկանալի, բայց ոչ բոլորին է հաջողվում հետեւել բժիշկների եւ ֆիթնես մարզիչների խիստ խորհուրդներին։

Անվերջ փորձերը կարող են դեպրեսիայի եւ նույնիսկ ավելի շատ քաշի հանգեցնել: Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտի հոգեբան-դիետոլոգ Օլգա Մատվեեւան Pravda.Ru-ի ընթերցողների հետ կիսվել է արագ եւ առանց սթրեսի նիհարելու գաղտնիքներով։

Մասնագետի խոսքով՝ նիհարելու հարցում առանցքային դեր է խաղում հենց սնունդը։ Մարզումները երկրորդական են: Հեշտ եւ առանց սովելու զգալու նիհարելու համար հարկավոր է հետեւել պարզ կանոնների:

Բացառել նախուտեստները: Նախուտեստներ են անվանում այն ամենը, ինչ մտնում է բերանը հիմնական սննընդունումների միջեւ ընկած ժամանակահատվածում: Բացառություն է ջուր, թեյ կամ առանց հավելումների սուրճը:

Ձեր սննդակարգում ամբողջական սպիտակուց ներառեք՝ անյուղ միս, ձուկ, ծովամթերք, կաթնաշոռ։
Պարզ ածխաջրերը փոխարինեք բարդով։ Դրանք հացահատիկը, մակարոնեղենը եւ կարտոֆիլն են: Բարդ ածխաջրերը երկար ժամանակ հագեցվածության եւ էներգիայի զգացում են տալիս, եւ դա հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է դեֆիցիտի դեպքում:

Ավելի շատ բանջարեղեն եւ կանաչեղեն օգտագործեք. եթե ​​ձեր ափսեի կեսը լցված է բանջարեղենով, ապա դուք հեշտությամբ եք դիմանում երկար ընդմիջումներին կերակուրների միջեւ եւ ավելի լավ եք կշտանում։ Բացի այդ, բանջարեղենը բջջանյութ է պարունակում, որն օգնում է նվազեցնել խոլեստերինի եւ արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը կարևոր է ավելորդ քաշ ունեցողների համար։

Կենդանական ճարպերը փոխարինեք բուսականով եւ ձկան յուղով։

Հետեւեք սննդակարգին: Սնունդն ընդունեք ամեն օր նուն ժամին: Սննդի հաճախականությունը նշանակություն չունի, կերեք այնպես, ինչպես հարմար է:

Քաղցրը կարելի է միայն հիմնական ուտեստներից հետո՝ որպես դեսերտ: Եւ սննընդունումների միջեւ քաղցրավենիք մի կերեք, դա միայն կփչացնի ձեր ախորժակը:

Մեկ այլ կարեւոր կետ՝ կալորիաներ հաշվելը: Երբ անհրաժեշտ է նիհարել ավելի քան 10 կգ, կարելի է առանց հաշվելու։ Բայց եթե խոսքը «խնդրահարույց գոտում» 5-6 կգ-ի մասին է, ապա հաշվել պետք է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել