• Latest news

Ինչպե՞ս ազատվել ներքին օրգանների ճարպից դաշտանադադարից հետո

21 հուլիսի, 2022  20:40

Դաշտանադադարն այն շրջանն է, երբ շատ կանայք բախվում են որովայնի ճարպի հանկարծակի առաջացման: Բժիշկ Մայքլ Մոսլին պատմել է, թե ինչպես ընդմիշտ ազատվել դրանից, հայտնում է Express-ը։

Երբ կանայք անցնում են դաշտանադադարի միջով, դա կրկնապատկում է նրանց մետաբոլիկ համախտանիշի զարգացման ռիսկը, որն իրենից ներկայացնում է ներքին օրգանների ճարպի, արյան բարձր ճնշման, արյան մեջ շաքարի բարձր մակարդակի եւ արյան մեջ մեծ քանակությամբ ճարպի համադրություն, նշել է դոկտոր Մոսլին:

Մասնագետը բացատրել է, որ թեեւ 2-րդ տիպի շաքարախտը համեմատաբար հազվադեպ է հանդիպում կանանց մոտ մինչեւ դաշտանադադարը, սակայն դաշտանադադարից հետո այն «ավելի հաճախակի է դառնում»:

Դա պայմանավորված է նրանով, որ նրանք «բարձր ռիսկային ճարպեր» ստանալու ավելի մեծ վտանգի են ենթարկված, որոնք կուտակվում են որովայնի հատվածում, նշել է բժիշկը։

Ուրեմն ինչպե՞ս կարող են դաշտանադադարի շրջանում գտնվող կանայք կորցնել այդ համառ եւ նույնիսկ վտանգավոր քաշը:

Բժիշկ Մոսլիի կարծիքով՝ լավագույն լուծումը քաշի արագ կորուստն է եւ ցածր ածխաջրերով միջերկրածովյան սննդակարգը:

Միջերկրածովյան սննդակարգը հարուստ է օգտակար ճարպերով, ինչպիսիք պարունակվում են ձիթապտղի յուղի, յուղոտ ձկան, ընկուզեղենի, արեւածաղկի սերմերի եւ ընդեղենի մեջ:

Դոկտոր Մոսլին որոշ խորհուրդներ է տվել այս տեսակի սննդակարգին հետեւելու վերաբերյալ:

Կարեւոր է ուտել լոբազգիների, օրինակ՝ սիսեռի, սեւ լոբու, ընդավորների եւ կանաչ լոբու առնվազն երեք բաժին:

Ըստ բժիշկ Մայքլի՝ նիհարելու համար պետք է ձգտել նաեւ շաբաթական երեք անգամ յուղոտ ձուկ ուտել:

Կարեւոր է նաեւ օրական առնվազն երկու չափաբաժին միրգ եւ բանջարեղեն ուտել:

Ըստ բժիշկ Մայքլի՝ այն կանայք, որոնք հիմնականում միջերկրածովյան սննդակարգով են սնվում, կարող են նաեւ ակնկալել «ոսկրերի ավելի լավ առողջություն, ավելի լավ ամրություն, ցածր քաշ, սրտի հիվանդությունների, կրծքագեղձի քաղցկեղի եւ ճանաչողական ունակությունների անկման ավելի քիչ ռիսկ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել