• Latest news

Ո՞ր մթերքները կօգնեն պահպանել մաշկի առողջությունը

25 հուլիսի, 2022  16:24

Որոշ մթերքներ նպաստում են մաշկի վրա ցաների առաջացմանը, այլ մթերքներ, ընդհակառակը, օգնում են մաշկի առողջության պահպանմանը։

Ինչպես նշում է Eat This, Not That!-ը, ստամոքսի բորբոքում առաջացնող մթերքները կարող են փչացնել մաշկի արտաքին տեսքն ու առողջությունը եւ ցան առաջացնել։

Ինչպես հավաստիացնում է սննդաբան Պաուլինա Լին, մաշկի գեղեցկության համար չարժե տապակած կարտոֆիլ, հավ ջեռեփուկներ եւ սպիտակ հաց ուտել։ Ավելին, մասնագետի խոսքով, պրոբիոտիկների պակասը եւ զտված ածխաջրերով հարուստ մթերքների օգտագործումը նույնպես ծայրահեղ վատ են անդրադառնում մաշկի արտաքին տեսքի վրա։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնող եւ ինսուլինի ավելի ուժեղ ռեակցիա առաջացնող մթերքները կարող են վատացնել վիճակն ակնեի ժամանակ։ Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը կարող է նաեւ անդրոգենների սեկրեցիա առաջացնել, որոնք բարձր մակարդակի դեպքում կարող են նպաստել ակնեի առաջացմանը»,- ասել է մասնագետը։

Մաշկի վիճակը լավացնելու համար սննդաբանները խորհուրդ են տալիս մշտապես խնձոր, ծնեբեկ, սաղմոն, հատապտուղներ եւ վարսակի շիլա ուտել։ Սննդաբան Ռեյչլ Ֆայնը, իր հերթին, նշել է, որ սնվելու ժամանակացույց չունենալը, քաղցելու եւ չափից ավելի շատ ուտելու շրջանները նույնպես ազդում են մաշկի վրա։

Նրա կարծիքով՝ սննդի հարցում բացասական ազդեցություն ունի նաեւ սթրեսի մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է