• Latest news

Ի՞նչ հիվանդություն կարող է առաջանալ թռիչքների պատճառով

27 հուլիսի, 2022  12:39

Թռիչքների ժամանակ ճնշման անկման պատճառով կարող է աերոտիտ առաջանալ: Այս հիվանդությունը կարող է թարախային միջին օտիտի կամ նույնիսկ երկրորդական թարախային մենինգիտի վերաճել, այսինքն՝ ուղեղի թաղանթների բորբոքման, URA.RU-ին պատմել է բարձրագույն կարգի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Զայցեւը։

«Աերոտիտը լսողական խողովակի եւ միջին ականջի բորբոքում է, որը ստացվում է թռիչքի արդյունքում։ Տարբերակ առաջին՝ անցնում է ինքնուրույն եւ անհետ։ Տարբերակ երկրորդ՝ նշանակված դեղերի օգնությամբ։ Երրորդ՝ կլինիկայում պրոցեդուրաներ են անցկացվում, որոնք հավասարեցնում են ճնշումը, թեթեւացնում են լսողական խողովակի բորբոքումը: Չորրորդ տարբերակ՝ երբ ամեն ինչ վատ է, եւ բուժումը գրեթե չի օգնում։ Միջին ականջում թարախային պրոցես է առաջանում, եւ թմբկաթաղանթը պատռվում է։ Դա սուր թարախային միջին օտիտն է: Երբեմն այդ թմբկաթաղանթը գերաճելու միտում չունի»,- ասել է Վլադիմիր Զայցեւը։

Վատագույն դեպքում թարախային պրոցեսը կարող է դեպի ուղեղ ձգտել, նշել է բժիշկը։ «Թարախն այնքան շատ է, որ պատռում է թմբկաթաղանթը եւ դուրս է հոսում ականջի ջրանցքով։ Հետո հիվանդը լավանում է: Եթե ​​դա տեղի չունենա, ապա այն կարող է ուղեղի մակարդակի հասնել: Դա շատ վատ է։ Դա արդեն երկրորդական թարախային մենինգիտն է, այսինքն՝ թաղանթների բորբոքում»,- պարզաբանել է քիթ-կոկորդ-ականջաբանը։

Զայցեւը նշել է նրանց, ով ավելի շատ է հակված այս հիվանդություններին. «Պետք է նայել՝ արդյո՞ք մարդը քթային շնչառության, քթի խոռոչի այտուցվածության, լորձաթաղանթի, ադենոիդների հետ կապված խնդիրներ ունի, թռնում է արդյոք մրսածության ժամանակ: Որքան շատ են այդպիսի վիճակները, այնքան ռիսկերն ավելի շատ են։ Կարեւոր է նաեւ, թե ինչպես է օդաչուն վարում ինքնաթիռը: Եթե թռիչքից հետո հաջորդ օրը ականջի ցավը չի անցել, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Ոչ մի ատամի ցավ դրա հետ չի համեմատվի»,- հավելել է բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել