• Latest news

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ սնունդը ոչ ճիշտ ծամելը

28 հուլիսի, 2022  16:27

Ատամնաբույժ Իրինա Ռուբլյովան ասել է, որ հանուն առողջ եւ գեղեցիկ ժպիտի՝ պացիենտները պարբերաբար այցելում են ատամնաբույժի եւ պահպանում հիգիենայի կանոնները։ Սակայն, ինչպես նշել է փորձագետը, լավագույն արդյունքի համար պետք է միայն մեկ պարզ սովորություն ձեռք բերել՝ ուտելիքը մանրակրկիտ ծամել։

Մասնագետը բացատրել է, որ այս սովորությունը ձեւավորվել է պատմականորեն։ Բանն այն է, որ հին մարդը կոշտ սնունդ էր ուտում եւ այդպիսով ակտիվորեն օգտագործում էր ծնոտային ապարատը։ Այս մասին հայտնում է «Հինգերորդ ալիքը»։

Ինչ վերաբերում է ուտելիքը մանրամասն ծամելու գործընթացին, ապա, ինչպես պնդում է Ռուբլյովան, դա կօգնի պահպանել եւ՛ ատամները, եւ՛ դեմքի օվալը, եւ՛ մկանները։ Միեւնույն ժամանակ, սնունդը մանրակրկիտ ծամելու ունակությունը բարենպաստ է ազդում կազմվածքի վրա։

Ատամնաբույժը նաեւ ընդգծել է, որ մանրակրկիտ ծամելու դեպքում ուտելիքն ամբողջությամբ «ներծծվում» է օրգանիզմի մեջ։ Այնտեղ այն մարսվում է, եւ հետագայում չի առաջացնում աղիների լորձաթաղանթի, ներքին օրգանների բորբոքում։ Այնպես որ, եթե մարդը վատ է ծամում սնունդը, ապա դա հղի է տհաճ հետեւանքներով ինչպես ատամների, այնպես էլ ամբողջ օրգանիզմի համար, գրում է «Комсомольская правда»-ն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել