• Latest news

Ի՞նչ հիվանդության մասին կարող է մատնանշել քաշի եւ ախորժակի կորուստը

1 օգոստոսի, 2022  12:20

Թուլությունը, քաշի եւ ախորժակի կորուստը, ինչպես նաեւ զզվանքը մսից կարող են վկայել ստամոքսի քաղցկեղի մասին, հավաստիացրել է ուռուցքաբան, կլինիկական ուռուցքաբանների եվրոպական միության (ESMO) անդամ Անդրեյ Պիլեւը (Ռուսաստան)։

«Առաջինը այն նշանների համախտանիշն է, որը չի կարելի սպեցիֆիկ համարել հենց ստամոքսի քաղցկեղի համար, քանի որ այն բնորոշ է որովայնի խոռոչի շատ այլ ուռուցքներին։ Այդ նշաններն են թուլությունը, քաշի եւ ախորժակի կորուստը։ Եթե մենք խոսում ենք ստամոքսի քաղցկեղի մասին, ապա այն բավական հաճախ սկսվում է մսից զզվելով՝ ախորժակի կորստի հետ միասին»,- ասել է մասնագետը Ura.ru-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ այդ հիվանդության ախտանշաններ կարող են լինել սրտխառնոցը եւ փսխումը, մանավանդ եթե ուռուցքը գտնվում է կարդիոէզոֆագելային հատվածում, տեղ, որտեղ կերակրափողը մտնում է ստամոքս։

Ախտանշանները կարող են ի հայտ գալ անմիջապես սնունդն ընդունելուց հետո կամ էլ մի քանի ժամ անց։

Մասնագետը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել փսխուքի գույնին. եթե այն մուգ է, դա կարող է նշանակել, որ ուռուցքն արնահոսում է ստամոքսում։

Պիլեւը խորհուրդ է տվել վերոնշյալ ախտանշաններից յուրաքանչյուրի առկայության դեպքում անմիջապես դիմել բժշկի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել