• Latest news

Ո՞ր մթերքներն են վտանգավոր 30 տարեկանից բարձր մարդկանց համար

7 օգոստոսի, 2022  21:31

Առողջությունը պահպանելու եւ 30 տարեկանից հետո ավելի երկար ժամանակ երիտասարդ մնալու համար խորհուրդ է տրվում հրաժարվել արագ սննդից, տրանս ճարպերից եւ էներգետիկ ըմպելիքներից, կարծում է ռուս սրտաբան Սվետլանա Պավլիչենկոն։

Lenta.ru-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ կան մի քանի սննդային խմբեր, որոնք մարդուն խանգարում են ավելի երիտասարդ տեսք ունենալ։

Առաջին հերթին նա խորհուրդ է տալիս սննդակարգից բացառել արդյունաբերական ճանապարհով արտադրված տրանսճարպերը։ Տրանս ճարպերն առաջացնում են քրոնիկ բորբոքումներ, պարունակում են «վատ», ցածր խտության խոլեստերին։ Տրանս ճարպերի անվտանգ չափաբաժին չկա. ցանկացած սպառման դեպքում մեծանում է սրտի կաթվածի, ինսուլտի եւ քաղցկեղի ռիսկը:

Տրանս ճարպերը առկա են արագ սննդի, խմորեղենի, քաղցրավենիքի եւ սննդի այլ տեսակների մեջ: Հաճախ արտադրողը դրանք թաքցնում է այլ անուններ մատնանշելով: Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր ուսումնասիրել ապրանքների բաղադրությունը եւ չգնել «մասամբ հիդրոգենացված ճարպեր», «բուսական ճարպեր», «մասամբ կարծրացած բուսական յուղեր» գրություններով ապրանքները։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս 30 տարեկանից հետո ամբողջությամբ հրաժարվել քաղցր գազավորված եւ էներգետիկ ըմպելիքներից։ Նրա խոսքով՝ 0,3 լիտր ծավալով գազավորված ըմպելիքի տուփը պարունակում է 10 թեյի գդալ շաքար, ինչը ԱՀԿ-ի կողմից առաջարկվող գրեթե ամբողջ օրական չափաբաժինն է։ Շաքարավազը հրահրում է կարիեսի զարգացումը եւ մեծացնում գիրության եւ հարակից հիվանդությունների՝ 2-րդ տիպի շաքարախտի ու ինսուլտի ռիսկը:

30 տարեկանից հետո խորհուրդ է տրվում սահմանափակել չիփսերի եւ խորտիկների օգտագործումը, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ աղ. 90 գրամ կշռող չիփսի տուփը պարունակում է մեծահասակների համար օրական աղի պահանջարկի մոտ կեսը: Աղի ավելցուկը նպաստում է օրգանիզմում ջրի պահպանմանը, ինչը հանգեցնում է այտուցի։

Խորհուրդ է տրվում խելամիտ մոտեցում ցուցաբերել նաեւ ալկոհոլի օգտագործմանը, որից մաշկը տուժում է ոչ պակաս, քան լյարդը։

Մթերքների վերջին խումբը, որի հետ խորհուրդ է տրվում ավելի զգույշ լինել, մսամթերքի կիսաֆաբրիկատներն են, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ աղ, կոնսերվանտներ, համը ուժեղացնող նյութեր։ Այս բաղադրիչները նպաստում են օրգանիզմում քրոնիկ բորբոքման, որը մաշում է մարմինը դրսից եւ ներսից, ինչպես նաեւ մեծացնում քրոնիկ հիվանդությունների առաջացման վտանգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել