• Latest news

Կաթվածի վտանգը նվազեցնելու յոթ պարզ քայլ

8 օգոստոսի, 2022  09:45

Տեխասի  համալսարանի (ԱՄՆ, Հյուսթոն) գիտնականները նշել են յոթ սովորություն, որոնք կկրճատեն կաթվածի առաջացման հավանականությունը։

Հետազոտության շրջանակում, որի արդյունքները հրապարակվել են Սրտի ամերիկյան ասոցիացիայի ամսագրում, գիտնականները հետեւել են 45-64 տարեկան 11 500 մարդու։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ սովորություններին հետեւող մարդիկ, 30-43 տոկոսով նվազեցրել են կաթվածի առաջացման վտանգը։

Գիտնականների խոսքով՝ առողջ սնունդը, սպորտով մշտապես զբաղվելը, ծխելուց հրաժարվելը եւ քաշը պակասեցնելը կարող են նվազագույնի հասցնել գենետիկ ռիսկերը։ Կաթվածի վրա ազդող գործոններ են նաեւ նորմալ զարկերակային ճնշման պահպանումը, խոլեստերինի եւ շաքարի մակարդակի վերահսկումը։

Հետազոտության տվյալներով՝ այս կաննոներին հետեւելն օգնել է երկարացնել, առանց կաթվածի, կյանքի միջին տեւողությունը մոտ 6 տարով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել