• Latest news

Ի՞նչ անսպասելի պատճառներ կարող են հանկարծակի գլխացավ առաջացնել

5 օգոստոսի, 2022  21:45

Ուժեղ սթրեսը կամ եղանակի կտրուկ փոփոխությունը կարող են առաջ բերել գլխացավի հանկարծակի նոպա։ Այս մասին նախազգուշացրել է թերապեւտ Իրինա Սայոնգը (Ռուսաստան)։

«Вечерняя Москва»-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ գլուխը կարող է ցավել շոգի, օդորակիչ ունեցող սենյակի եւ փողոցի ջերմաստիճանի կտրուկ վայրիվերումների, փոթորկոտ եղանակի կամ մթնոլորտային ճնշման տատանումների պատճառով։ Գլխացավի գլխավոր պատճառներից մասնագետը նշել է նաեւ բարձր տագնապայնությունը եւ սթրեսը, քնի խանգարումները, այդ թվում ժամանակային գոտիների հաճախակի փոփոխությունների պատճառով։

Գլխացավ կարող են առաջացնել նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսին են հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը, դաշտանը, մազերը չափից ավելի ձգելը կապիչով, անհարմար դիրքով քունը, ինչպես նաեւ թեյի, սուրճի, շամպայնի կամ գարեջրի չարաշահումը, ապխտած սննդի, պանրի եւ շոկոլադի հանդեպ չափից ավելի մեծ սերը, նշել է մասնագետը։

Եթե ձեր գլուխը ցավում է, ավելի լավ է չսպասել, որ ցավն ինքն իրեն անցնի։ Դրա փոխարեն պետք է խմել մեկ բաժակ ջուր եւ ցավազրկող, հնարավորության դեպքում ընդունել հորիզոնական դիրք լուռ ու մութ սենյակում եւ թուլանալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է