• Latest news

Ինչո՞ւ չի կարելի եռացրած ջուր խմել

15 օգոստոսի, 2022  15:29

Թերապեւտ, բնաբան Արտյոմ Խաչատրյանը պատմել է, թե ինչ դեր է խաղում ջուրը մեր օրգանիզմում եւ ինչպիսի ջուր ցանկալի չէ խմել, գրում է «ՄեդիկՖորում»-ը։

«Եթե դուք վատ ջուր խմեք, ձեր առողջությունը միայն կվատանա։ Ջուրը թերեւս մեր կյանքի ամենակարեւոր ռեսուրսն է: Եւ նրանից, թե որքան եւ ինչպիսի ջուր եք խմում, կախված կլինի ձեր ինքնազգացողությունը»,- ասում է փորձագետը:

Շատերը եռացրած ջուր են խմում՝ մտածելով, որ այն ավելի առողջարար է։ Այնուամենայնիվ, դա այդպես չէ: Եռացրած ջուր կտրականապես չի կարելի խմել, նախազգուշացնում է բժիշկը։

Այդպիսի ջրի մեջ մեծ քանակությամբ տարբեր խառնուրդներ են կենտրոնացված, որոնք բացասաբար են անդրադառնում ամբողջ օրգանիզմի առողջության վրա։ Իսկ օգտակար տարրեր եռացրած ջրի մեջ գրեթե չկան։

Եռացրած ջրի հաճախակի օգտագործման պատճառով օրգանիզմում կարող է հեղուկի լճացում եւ այտուց առաջանալ, իսկ դա հղի է ավելորդ քաշի ի հայտ գալով։

Ջրի «մաքրման» մեկ այլ պոպուլյար մեթոդ է ֆիլտրումը: Ֆիլտրով անցած ջուրը պակաս վտանգավոր է, քան եռացրած ջուրը, բայց այն եւս օգտակար անվանել չի կարելի։ Ֆիլտրը ոչ բոլոր բոլոր վնասակար նյութերն է կլանում ջրից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է