• Latest news

Հնարավո՞ր է արդյոք հետ շրջել շաքարախտը 

15 օգոստոսի, 2022  17:34

Եթե ​​դուք ապրում եք 2-րդ տիպի շաքարախտով, դեռ հույս կա. թեեւ հիվանդությունը չի բուժվում, այն կարելի է ռեմիսիայի մեջ փուլ տեղափոխել: Eat This, Not That պորտալի հետ զրույցում թորձագետները թվարկել են 2-րդ տիպի շաքարախտի ռեմիսիայի հասնելու հինգ միջոցները։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ, ցածր ածխաջրերով սննդակարգը կարող է կայունացնել շաքարի մակարդակն արյան մեջ: 2-րդ տիպի շաքարախտով շատ մարդիկ այժմ դիետա են ընտրում, որը հիմնված է հիմնականում ցածրածխաջրածնային մթերքների վրա, եւ շատ բժիշկներ նույնպես հաստատում են այդ միտքը: 2-րդ տիպի շաքարային դիաբետով մարդիկ հաճախ նկատում են, որ ցածր ածխաջրերով իրենց առաջին սննընդունումից սկսած արյան շաքարի մակարդակը բարձրանում է: Դեղերի, հատկապես՝ ինսուլինի կարիքը սովորաբար կտրուկ նվազում է:

Քաշի կորուստը 2-րդ տիպի շաքարախտի ռեմիսիայի հասնելու արդյունավետ միջոց է: «Ամենահամոզիչ տվյալները վկայում են այն մասին, որ շաքարախտը ռեմիսիայի փուլ է անցնում հիմնականում քաշի կորստի միջոցով,- նշում է Diabetes UK-ը:- Եթե ձեզ մոտ ճարպակալում կա, ապա ավելի հավանական է, որ շաքարախտը ռեմիսիայի փուլ կանցնի, եթե ախտորոշումից հետո հնարավորինս արագ եւ անվտանգ քաշը զգալի քանակություն կորցնեք՝ 15 կգ... Քաշի արագ կորուստ խորհուրդ չի տրվում, եթե առողջ քաշ ունեք, մինչեւ 18 տարեկան, հղի, կրծքով կերակրող կանանց կամ նրանց, ում մոտ երբեւէ սննդային վարքի խանգարում է ախտորոշվել»:

Կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարեւոր են ոչ միայն լավ առողջության, այլեւ ինսուլինի նկատմամբ դիմադրության դեմ պայքարի համար: «Այրելով կալորիաները եւ նվազեցնելով մարմնի ճարպը՝ դուք նվազեցնում եք ինսուլինի նկատմամբ դիմադրությունը, ինչը թույլ է տալիս վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ»,- պատմել է բժշկական գիտությունների թեկնածու Նարինդեր Բաջվան։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրական 800 կալորիա պարունակող սննդակարգը եւս կարող է օգնել հետ շրջել 2-րդ տիպի շաքարախտը: «Օրական 800 կալորիա պարունակող ցածր կալորիականությամբ սննդակարգը բաղկացած է չորս ապուրներից կամ սմուզիներից: Դրանք ունեն բոլոր անհրաժեշտ վիտամիններն ու հանքանյութերը»,- խորհուրդ է տալիս Diabetes UK-ը:

Սակայն շատ կարեւոր է հիշել, որ առանց բժշկի հսկողության շաքարախտի կանխարգելման այս ուղիները փորձել պետք չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ