• Latest news

Լյարդն առողջ պահելու հինգ երաշխավորված միջոց

17 օգոստոսի, 2022  13:41

Վերջին հետազոտությունները լյարդի տարբեր հիվանդություններից տառապողների կամ մահացողների թվի կտրուկ աճ են ցույց տալիս, նշում են մասնագետները։ Կան ապացույցներ, որ այդ աճը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում իրենց լյարդի առողջության պահպանմանը։ Փորձագետները  Eat This, Not That!-ին պատմել են յարդն առողջ պահելու հինգ ապացուցված միջոցի մասին։

Եթե ​​ցանկանում եք, որ ձեր լյարդը լավ վիճակում լինի, սահմանափակեք ալկոհոլի ընդունումը կամ ամբողջությամբ հրաժարվեք դրանից: Նույնիսկ եթե կարծում եք, որ ձեր լյարդն առողջ է, նրանց, ովքեր երկար տարիներ առնվազն չափավոր եւ կանոնավոր կերպով խմում են, խորհուրդ է տրվում ընդհատել ալկոհոլ օգտագործելը՝ հնարավորություն տալով բուժել լյարդում առաջացած ցանկացած վնասվածքները, նշում են մասնագետները:

Հեպատիտը բառացիորեն լյարդի բորբոքում է  նշանակում: Կանխարգելումն առանցքային պահ է։ Բացի պատվաստումից, լավ հիգիենայի կանոնները (օրինակ՝ զուգարան գնալուց հետո ձեռքերը լվանալը) շատ կարեւոր են հեպատիտ A-ի կանխարգելման համար: Բացի այդ, հեպատիտ B եւ C-ն կարող է փոխանցվել սեռական ճանապարհով կամ հիվանդի հետ համատեղ ասեղների, ածելիների կամ ատամի խոզանակների օգտագործման դեպքում։

Առողջ սնվելը կարող է օգտակար լինել լյարդի առողջության համար, նշում են մասնագետները:

Մասնագետները խորհուրդ են տալիս լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ հիվանդներին օրական երեք բաժակ սուրճ խմել, օրական չորս ճաշի գդալ ձիթապտղի յուղ  օգտագործել եւ հետեւել միջերկրածովյան սննդակարգին։

Աերոբիկ վարժությունները կարող են օգնել պաշտպանել լյարդը ալկոհոլից առաջացած բորբոքումից, նշում են հետազոտողները: Ֆիզիկական ակտիվության ավելի բարձր մակարդակը պաշտպանում է նյութափոխանակության դիսֆունկցիայից, որն ի վերջո լյարդի անդառնալի վնասման է հանգեցնում։

Բժիշկները նախազգուշացնում են, որ առանց դեղատոմսի վաճառվող հավելումները կարող են աներեւակայելի վնասակար լինել լյարդի առողջության համար: Մի հետազոտություն ցույց է տվել, որ հատկապես վտանգավոր են անդրոգեն անաբոլիկ ստերոիդներ պարունակող բոդիբիլդինգի հավելումները:

Բացի այդ, էներգիայի, կատարողականության բարձրացման եւ քաշը նվազեցման համար ընդունված բազմաբնույթ սննդային հավելումները կարող են լյարդի պոտենցիալ ծանր կամ նույնիսկ մահացու վնասվածքի հանգեցնել:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է