• Latest news

Որո՞նք են ամենաօգտակար մթերքները նախաճաշի համար

19 օգոստոսի, 2022  16:38

Սննդաբան-էնդոկրինոլոգ Ալբինա Կոմիսարովան թվարկել է այն մթերքները, որոնք առավել օգտակար են նախաճաշի համար, գրում է «ՄեդիկՖորում»-ը։

Պատմելով ճիշտ սնվելու սկզբունքների մասին՝ շատ փորձագետներ հաճախ կենտրոնանում են արգելքների վրա՝ ինչն անհնար է կամ անցանկալի, ինչն ամբողջությամբ հեռացնել սննդակարգից, իսկ ինչը սահմանափակել:

«Իրականում ընտրությունը մեծ է։ Իսկ այսօր ես կխոսեմ այն ​​ուտեստների եւ մթերքների մասին, որոնք արժե դիտարկել կատարյալ նախաճաշի համար»,- նշել է մասնագետը։

Տեսականին իսկապես մեծ է, եւ ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է իր սրտով ընտրել ինչ-որ բան այս մենյուից:

Առողջ նախաճաշի տարբերակներից է շիլան կամ մյուսլին։ Դրանք հիմնված են բարդ ածխաջրերի վրա եւ երկարաժամկետ հագեցվածության զգացում են ապահովում։ Հացահատիկները շատ են, կարելի է ամեն օր մի բան փորձել՝ նախաճաշը բազմազան դարձնելու համար։

Եթե ​​դուք չեք միայն շիլայով չեք հագենում, ապա դրանց մեջ սպիտակուցներ ավելացրեք: Այստեղ ամեն ինչ պարզ է՝ ձու, կաթնաշոռ, միս։ Ոչ բոլորը կարող են բավարար քանակությամբ ածխաջրեր ստանալ, այդպիսի մարդկանց համար սպիտակուցային սնունդը լավագույն տարբերակն է։

Միքսեք։ Սննդակարգը բազմազան դարձնելու համար կարող եք համատեղել դանդաղ ածխաջրերն արագ ածխաջրերի հետ: Բայց ավելի բարդերը (դանդաղ) պետք է ավելի շատ լինեն։ Օրինակ՝ շիլան կարելի է համադրել մեղրի հետ։

Եզրափակելով՝ մասնագետը խորհուրդ է տվել չուտել այն, ինչ չեք սիրում։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։