• Latest news

Նշվել է իդեալական դիետան արթրիտի դեպքում

22 օգոստոսի, 2022  10:24

Մթերքները, որոնք նպաստում են օրգանիզմում բորբոքային գործընթացներին, պետք է հեռացվեն սննդակարգից արթրիտի դեպքում, «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան:

Մասնագետը հիշեցրել է, որ արթրիտը բորբոքային բնույթի աուտոիմուն հիվանդություն է։ «Բացառված են բոլոր ճարպային, ապխտած, աղի, թթու, տապակած ուտեստները եւ ալկոհոլային խմիչքները: Չի կարելի ոչ մի ֆաստ-ֆուդ: Կարմիր միսը, ճարպոտ խոզի միսը, գառան միսը նույնպես չի թույլատրվում»,- ասել է փորձագետը:

Սննդաբանը խորհուրդ է տալիս սննդակարգից հանել նաեւ հատիկաընդեղենը եւ մորմազգիները։ Բացի այդ, չի կարելի պուրիններով հարուստ ըմպելիքներ օգտագործել, քանի որ միզաթթվի աղերը կարող են քայքայել հոդերը։ Փորձագետը դրանց թվին է դասում նաեւ թունդ թեյերը, կակաոն եւ սուրճը։

Սննդակարգում պետք է ներառվեն նաեւ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներ, որոնք նույնպես վերացնում են բորբոքումը։ Կարելի է ուտել թխած ծովատառեխ, սարդինա, կիլկա եւ օգտագործել կտավատի յուղ։ Հարմար է նաեւ ձիթապտղի յուղը՝ այն պարունակում է օմեգա-9, պարզաբանում է մասնագետը։

Եթե խոսենք մսի մասին, ապա ավելի լավ է ուտել ոչ յուղոտ, օրինակ՝ հնդկահավի կամ նապաստակի միս։ Ապուրները պետք է լինեն հիմնականում բուսական, հավելել է Սոլոմատինան։ «Ավելորդ աղերը, ավելորդ տոքսինները դուրս հանելու համար անպայման պետք է շատ ջուր խմել, որպեսզի դրանք չկուտակվեն օրգանիզմում»,- նշել է բժիշկը։

Մասնագետն ընդգծել է, որ նման սնունդը չի օգնի լիովին ազատվել արթրիտից, սակայն կարող է մարդուն ռեմիսիայի վիճակի մեջ դնել ու օգնել կանխել հիվանդության սրացումն ու առաջընթացը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել