• Latest news

Մասնագետները հայտնել են կոմպուլսիվ շատակերության անսպասելի պատճառի մասին

29 օգոստոսի, 2022  23:30

Բիզնես քոուչ, կորպորատիվ կառավարման ոլորտում կոնֆլիկտային իրավիճակների մեդիատոր Օլգա Աբրամովան պատմել է կոմպուլսիվ շատակերության անսպասելի պատճառի մասին։ Այս մասին հայտնում է «Լենտա»-ն։

Նրա խոսքով՝ ուտելու խանգարման պատճառ կարող է լինել սթրեսային աշխատանքային միջավայրը։

«Հաճախ գործընկերները կոնֆլիկտներն ագրեսիվ կերպով են լուծում, ինչը քայքայիչ հետեւանքներ է ունենում նրանց հոգեբանության եւ գործընկերների համար: Դա իր հերթին աշխատակիցների սթրեսի եւ ինքնավստահության անկման է հանգեցնում»,- պարզաբանել է Աբրամովան։

Նա նշել է, որ սթրեսը կուտակվելու հատկություն ունի, ինչի պատճառով էլ աշխատանքից հետո սթրեսի ենթարկված մարդը կարող է տուն գալ եւ հանգստանալ՝ մեծ քանակությամբ անպիտան սնունդ ուտելով։

«Սննդի օգնությամբ սթրեսը թուլացնելու կախվածություն է ձեւավորվուիմ։ Խնդիրները չեն լուծվում, այլ մնում են ենթագիտակցական մակարդակում, ինչի հետեւանքով կոնֆլիկտի հետ կապված անհանգստությունը բթացվում է սննդով»,- բացատրել է Աբրամովան:

Փորձագետը խորհուրդ է տվել զրուցել կոնֆլիկտի մեջ ներգրավված անձի հետ, հայտնում է «Մոսկվա 24»-ը։

«Քննարկեք ձեր ընդհանուր խնդիրը, որը պետք է լուծվի: Կարեւոր է կիսվել, թե ինչպես եք տեսնում խնդիրը՝ առանց մեղադրելու, եւ բացատրել, թե ինչպես է իրավիճակն ազդում ձեզ վրա: Այնուհետեւ քննարկեք, թե ինչն է կոնֆլիկտի հանգեցրել եւ ինչո՞ւ է կարեւոր այն լուծել: Դրանից հետո դուք կարելի է ուսումնասիրել խնդրից դուրս գալու տարբերակները եւ փոխզիջում գտնել, որը կբավարարի երկու կողմերին էլ»,- եզրափակել է Աբրամովան։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել