• Latest news

Ամերիկացին, որին խայթել էին տասնյակ հազարավոր մեղուներ, ուշքի է եկել կոմայից հետո

4 սեպտեմբերի, 2022  11:38

Ամերիկյան Օհայո նահանգի բնակիչը, որին խայթել էին մոտավորապես 20 000 մեղուներ, երբ նա ծառերի ճյուղերն էր կտրում, ինչպես սպասվում է՝ կապաքինվի, տեղեկացրել է USA Today-ը՝ հղում կատարելով փրկարարներին եւ տուժածի ընտանիքի անդամներին։

20-ամյա Օսթին Բելամին օգոստոսի 27-ին բարձրացել էր կիտրոնի ծառը, որպեսզի օգնի ընկերոջը՝ կտրել ծառի ճյուղերը, բայց պատահաբար ոտքը դրել է մեղվաբնի վրա, տեղեկացրել է նրա մայրը՝ Շոնա Քարթերը։ Քարթերը պատմել է, որ իր որդին հարձակման պահին գամված է մնացել ծառի վրա եւ չի կարողացել իջնել։

Ռիփլիի հրշեջ ծառայությունը, որը նույնպես ժամանել էր պատահարի վայր, USA TODAY-ին տեղեկացրել է, որ ծառայության պետ Թոնի Փֆեֆերը եւ կապիտան Դոնի Քյուլերը ստիպված են եղել տղամարդուն իջեցնել ծառից։

«Նա պարզապես պատված էր մեղուներով,- ասել է Քարթերը WCPO-TV-ի հարցազրույցում։- Նա բղավում էր եւ օգնության կանչում»։

Մեղուների հարձակման պատճառով տուժել է տանը գտնվող եւս չորս մարդ, որոնք շտապօգնության մեքենաներով հասցվել են տեղի հիվանդանոցներ։

Հրշեջ ծառայությունը տեղեկացրել է, որ պարաբժիշկները Բելամիին ուղղաթիռով հասցրել են Ցինցինաթիի համալսարանի Բժշկական կենտրոն։ Բժիշկները պարզել են, որ բավական չէ, որ հազարավոր մեղուներ խայթել են նրան, նա նաեւ մոտ 30 մեղու էր կուլ տվել։

Չորեքշաբթի երեկոյան Բելամին հիվանդանոցում ուշքի է եկել դեղորայքային կոմայից, եւ հույս կա, որ նա կապաքինվի, WCPO-TV հեռուստաալիքին տեղեկացրել է նրա մայրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել