• Latest news

Ո՞ր կերակուրներն են օգնում պահպանել ենթաստամոքսային գեղձի առողջությունը

9 սեպտեմբերի, 2022  21:06

Գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան նշել է մի շարք մթերքների մասին, որոնք բավական օգտակար են ենթաստամոքսային գեղձի նորմալ աշխատանքը պահպանելու համար։ Նրա խոսքով՝ այդպիսի մթերքներից մեկը ձվածեղն է, գրել է «МедикФорум»-ը։

Մինչ այժմ մասնագետները քանիցս կոչ էին անում ձուն ներառել սննդաբաժնում կամ առհասարակ բացառել այն, քանի որ կարծիք կար, թե ձուն բարձրացնում է խոլեստերինի մակարդակը։ Ավելի ուշ մի շարք հեղինակավոր հետազոտություններ ապացուցեցին ձվի օգտակարությունը՝ այն ներառելով դիետիկ մթերքների մեջ, որոնք օգտակար են առողջ սնվելու համար։

Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ ենթաստամոքսային գեղձի նորմալ աշխատանքին նպաստող եւս մեկ մթերք է կաթնաշոռային թխվածքը, որը շատ լավ յուրացվում է օրգանիզմի կողմից։

Մասնագետն ընդգծել է, որ ենթաստամոքսային գեղձի խնդիրների դեպքում հարմար է հենց խփած ձվածեղը, այլ ոչ թե ակնիկը։

Նա նաեւ նշել է այն մթերքները, որոնք անհրաժեշտ է լրիվ բացառել սննդաբաժնից, եթե ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ կան։ Մասնավորապես, մասնագետը նշել ալկոհոլը, բարձր կալորիականությամբ քաղցրեղենները, տապակած եւ շատ աղի սնունդը։

Ինչպես նշել է «МедикФорум»-ը, ենթաստամոքսային գեղձի ուռուցքները խիստ մահացու են. մահացու ելքի մակարդակը դրանց դեպքում հասնում է 97 տոկոսի։ Պատճառը հիվանդության ուշ հայտնաբերումն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է