• Latest news

29-ամյա բրիտանուհու ատամի ցավը գլխուղեղի ուռուցքի ախտանիշ էր

13 սեպտեմբերի, 2022  09:46

29-ամյա բրիտանուհի Էմմա Վեբսթերը պատրաստվում էր պլանավորել իր հուղարկավորությունն ուղեղի ուռուցքի ցնցող ախտորոշումից հետո, որը նա շփոթել էր ատամի ցավի հետ, գրում է Daily Mail-ը։

Երիտասարդ կինը 2018-ի ապրիլին գնացել էր ատամնաբույժի մոտ՝ գանգատվելով ատամի ցավից, եւ նրան շտապ արմատախողովակի վիրահատության էին ուղարկել։

Էմման պատմել է, որ սկզբում իր ատամնաբույժը կարծել է, որ ցավը կարող էր առաջանալ ատամի կենտրոնում վարակի հետեւանքով, որն առաջացել է իր բերանում բակտերիաների կուտակումից եւ արմատախողովակի բուժում է անցել:

Սակայն հետագայում ցավը տարածվել է բերանի վերին հատվածում եւ քթի ծայրին։ Նա այցելել է իր բժշկի, ով որոշել է, որ կնոջ մոտ նեվրալգիա է՝ դեմքի ծակող ցավ գրգռված կամ վնասված նյարդի պատճառով:

Կինը վեց ամիս բուժում էր ստանում հիվանդության համար, որը սովորաբար էպիլեպսիայի դեմ դեղամիջոցի ընդունում է ներառում, որը խանգարում է նյարդի՝ ուղեղին ցավի ազդանշաններ ուղարկելու ունակությանը:
Սակայն 29-ամյա կնոջ ախտանշանները շարունակել են սրվել, եւ նրա մոտ տեսողության խանգարում է սկսվել։

2019-ի հունվարին Վեբսթերը խորհրդատվություն էր խնդրել մեկ այլ բժշկից, ով նրան ուղարկել էր Գլազգոյում Եղիսաբեթ թագուհու համալսարանական հիվանդանոցի նյարդաբանության բաժանմունք, որտեղ նա ՄՌՏ-ի էր ենթարկվել:

Երեք օր անց բժիշկները զանգահարել էին նրան եւ ասել, որ նա աջ աչքի հետեւում ուղեղի բարորակ (ոչ քաղցկեղային) ուռուցք ունի։

Ուեբսթերը ուռուցքի 70 տոկոսի հեռացման վիրահատություն էր տարել գրեթե մեկ տարի անց այն բանից հետո, երբ առաջին անգամ գանգատվել էր ցավից:

Այժմ երիտասարդ կինն ամեն տարի սկանավորում է անցնում՝ ուռուցքի աճը ստուգելու համար:





Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։