Արհեստական ինտելեկտի գործիքները կարող են կորոնար կալցիումի ինդեքսն ավելի արագ եւ ավելի օբյեկտիվ որոշել, քան բժիշկները՝ համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) եւ պոզիտրոնա-էմիսիոն (PET) շերտագրման միջոցով, նույնիսկ եթե դրանք ստացվում են ՀՏ ճառագայթման թուլացման շատ ցածր մակարդակով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JACC: Cardiovascular Imaging ամսագրում:
Սրտում հայտնաբերված կալցիումի այդ ցուցանիշներն աթերոսկլերոզի ճշգրիտ ցուցանիշն են՝ զարկերակների պատերում ճարպերի, խոլեստերինի եւ այլ նյութերի կուտակում, որը կարող է սրտի լուրջ հիվանդության հանգեցնել:
Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով կորոնար զարկերակի կալցիումի գնահատումն աթերոսկլերոտիկ բեռի ճշգրիտ գնահատում է տալիս:
Խորը ուսուցման նոր մոդելը, որն ի սկզբանե մշակվել էր տեսածրագրերի համար, հարմարեցվել է կորոնար կալցիումի արագ քանակականացման համար:
Արհեստական ինտելեկտի այս մեթոդների եւ խորը ուսուցման մեթոդների օգտագործումն ավելի քիչ վիզուալիզացում, ավելի քիչ ճառագայթում եւ ավելի քիչ ծախսեր է պահանջում, բացատրում է Սիդարս-Սինայի Սմիդտի սրտի ինստիտուտի հետդոկտորանտ, պատկերավորման մեջ նորարարությունների բաժնի տնօրեն եւ Բժշկության մեջ արհեստական ինտելեկտի բաժնի սրտաբանության ու բժշկության պրոֆեսոր, հետազոտության ավագ հեղինակ Պյոտր Սլոմկան։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր