• Latest news

Վիտամին B12-ի պակասի ո՞ր նշանն է առավել նկատելի գիշերը

17 սեպտեմբերի, 2022  09:44

Վիտամին B12-ը կարեւոր սնուցիչ է, որը բազմաթիվ գործառույթներ է կատարում օրգանիզմում, այդ թվում՝ նյարդային համակարգի պահպանումը: Առանց դրա, նյարդային գործառույթը կարող է խանգարվել: Ըստ բժշկական կազմակերպությունների՝ դրանք կարող են հատկապես արտահայտվել գիշերը, երբ մարմնի ջերմաստիճանն իջնում ​​է, գրում է Express-ը։

Վիտամին B12-ի ցածր մակարդակը կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել, սակայն հիմնական վտանգը միելինային թաղանթի վնասումն է, որը շրջապատում եւ պաշտպանում է նյարդերը:

Նյարդերն այդ պաշտպանության կարիքն ունեն՝ գործելու եւ ազդանշաններ փոխանցելու համար, բայց նույնիսկ B12-ի համեմատաբար մեղմ անբավարարությունը կարող է վտանգել այդ ֆունկցիան, նախազգուշացնում է ծայրամասային նյարդաբանության կենտրոնը:

Ըստ Լոմե Լինդա համալսարանի բժշկական կենտրոնի՝ այդ վիճակը սովորաբար հանգեցնում է նրան, որ ոտքերն ավելի զգայուն են  դառնում սառը օդի նկատմամբ:

Ամպուտացիայի կանխարգելման ամերիկյան կենտրոնը բացատրում է, որ երբ գիշերը ջերմաստիճանն իջնում ​​է, ծայրամասային նյարդերը կարող են սկսել ավելի ուժեղ ցնցվել, եւ դուք սուր ցավ կզգաք: Ձեր սրտի զարկերը եւս դանդաղում են, երբ ավելի սառն է դառնում, ինչը դանդաղեցնում է արյան հոսքը եւ մեծացնում ցավը:

Եթե ​​կարողանում եք տանել ոտքերին հպումը, ապա տաքանալու համար փաթաթվեք վերմակներով, խորհուրդ են տալիս մասնագետները։

Վիտամին B12-ի ցածր մակարդակի մեկ այլ առանցքային խնդիրն օրգանիզմով արյան բավարար քանակությամբ առողջ կարմիր բջիջների քանակությունն է  թթվածնի տեղափոխման համար։ Դրա պատճառով մարմինը կարող է սառը լինել, հատկապես՝ ձեռքերն ու ոտքերը: B12-ի պակասը կարող է պայմանավորված լինել սննդակարգով, սակայն որոշ դեպքերում դա պայմանավորված է ստամոքսի թթվայնության ցածր արտադրությամբ:

Դա հաճախ տեղի է ունենում, երբ օրգանիզմը ծերանում է, եւ այն կարող է բուժվել հավելումներով կամ ներարկումներով՝ բժշկի վերահսկողության ներքո: Ծայրամասային նյարդաբանության հետ մեկտեղ բուժումը կօգնի վերացնել այլ բարդությունները, ինչպիսիք են տրամադրության վատթարացումը եւ անեմիան:

Ուստի հետեւեք ցանկացած ախտանիշի եւ արյան անալիզ հանձնեք, եթե դա խորհուրդ է տալիս բժիշկը, կոչ են անում մասնագետները:

B12-ի դիետիկ ընդունումը կարող է ավելացվել՝ ավելի շատ կարմիր միս, թռչնամիս եւ ձու, կաթնամթերք, ձուկ ուտելով։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել