Վիտամին B12-ը կարեւոր սնուցիչ է, որը բազմաթիվ գործառույթներ է կատարում օրգանիզմում, այդ թվում՝ նյարդային համակարգի պահպանումը: Առանց դրա, նյարդային գործառույթը կարող է խանգարվել: Ըստ բժշկական կազմակերպությունների՝ դրանք կարող են հատկապես արտահայտվել գիշերը, երբ մարմնի ջերմաստիճանն իջնում է, գրում է Express-ը։
Վիտամին B12-ի ցածր մակարդակը կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել, սակայն հիմնական վտանգը միելինային թաղանթի վնասումն է, որը շրջապատում եւ պաշտպանում է նյարդերը:
Նյարդերն այդ պաշտպանության կարիքն ունեն՝ գործելու եւ ազդանշաններ փոխանցելու համար, բայց նույնիսկ B12-ի համեմատաբար մեղմ անբավարարությունը կարող է վտանգել այդ ֆունկցիան, նախազգուշացնում է ծայրամասային նյարդաբանության կենտրոնը:
Ըստ Լոմե Լինդա համալսարանի բժշկական կենտրոնի՝ այդ վիճակը սովորաբար հանգեցնում է նրան, որ ոտքերն ավելի զգայուն են դառնում սառը օդի նկատմամբ:
Ամպուտացիայի կանխարգելման ամերիկյան կենտրոնը բացատրում է, որ երբ գիշերը ջերմաստիճանն իջնում է, ծայրամասային նյարդերը կարող են սկսել ավելի ուժեղ ցնցվել, եւ դուք սուր ցավ կզգաք: Ձեր սրտի զարկերը եւս դանդաղում են, երբ ավելի սառն է դառնում, ինչը դանդաղեցնում է արյան հոսքը եւ մեծացնում ցավը:
Եթե կարողանում եք տանել ոտքերին հպումը, ապա տաքանալու համար փաթաթվեք վերմակներով, խորհուրդ են տալիս մասնագետները։
Վիտամին B12-ի ցածր մակարդակի մեկ այլ առանցքային խնդիրն օրգանիզմով արյան բավարար քանակությամբ առողջ կարմիր բջիջների քանակությունն է թթվածնի տեղափոխման համար։ Դրա պատճառով մարմինը կարող է սառը լինել, հատկապես՝ ձեռքերն ու ոտքերը: B12-ի պակասը կարող է պայմանավորված լինել սննդակարգով, սակայն որոշ դեպքերում դա պայմանավորված է ստամոքսի թթվայնության ցածր արտադրությամբ:
Դա հաճախ տեղի է ունենում, երբ օրգանիզմը ծերանում է, եւ այն կարող է բուժվել հավելումներով կամ ներարկումներով՝ բժշկի վերահսկողության ներքո: Ծայրամասային նյարդաբանության հետ մեկտեղ բուժումը կօգնի վերացնել այլ բարդությունները, ինչպիսիք են տրամադրության վատթարացումը եւ անեմիան:
Ուստի հետեւեք ցանկացած ախտանիշի եւ արյան անալիզ հանձնեք, եթե դա խորհուրդ է տալիս բժիշկը, կոչ են անում մասնագետները:
B12-ի դիետիկ ընդունումը կարող է ավելացվել՝ ավելի շատ կարմիր միս, թռչնամիս եւ ձու, կաթնամթերք, ձուկ ուտելով։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր