• Latest news

ԱՄՆ-ում COVID-19-ի ընթացքում դեռահաս աղջիկների շրջանում ինքնասպանության փորձերը 50 տոկոսով ավելացել են

26 սեպտեմբերի, 2022  10:29

Էմմա Ուոնսթոլն հասկացավ, որ օգնություն խնդրելը նորմալ է: 18-ամյա երիտասարդը հոգեկան առողջության բուժումը սկսել էր հուլիսին՝ համավարակի ժամանակ խորը դեպրեսիայի մեջ ընկնելուց եւ ինքնասպանության փորձից հետո, հայտնում է CBS News-ը:

Սկզբում Ուոնսթոլը դժվարանում էր իր ծնողների հետ խոսել իր հոգեկան առողջության մասին. նա կարծում էր, որ դա «կստիպի նրանց զգալ, որ նրանք չեն կարողանում լավ կատարել իրենց ծնողական պարտականությունները»:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում 15-ից 24 տարեկան մարդկանց շրջանում մահացության երրորդ պատճառն ինքնասպանությունն է: 2019-ից ի վեր ինքնասպանության հակված դեռահաս աղջիկների թիվն աճել է 50 տոկոսով, վկայում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալները։

Ընտանեկան թերապեւտ Սամանտա Կինյոն պատմել է, որ իրավիճակը վատթարանում է «նորմալ վիճակին վերադառնալու ճնշման պատճառով»:

Նա բացատրել է, որ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխայի վարքագծի փոփոխություններին, ինչպիսիք են մեկուսացումն ընկերներից, տարբեր նյութերի օգտագործումը, ինքնավնասումը կամ սնվելու հետ կապված խանգարումները: Երեխայի հետ ինքնասպանության մասին խոսելը լիովին նորմալ է, նշել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել