• Latest news

Սերն իսկապես կարող է բուժել կոտրված սիրտը, պարզել են գիտնականները

30 սեպտեմբերի, 2022  18:41

Սերն իսկապես կարող է բուժել կոտրված սիրտը, ասվում է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Frontiers in Cell and Developmental Biology ամսագրում:

Օքսիտոցինն արտադրվում է մեր օրգանիզմում, երբ մենք գրկախառնվում եւ սիրահարվում ենք։

Այժմ Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն կարող է նաեւ վերականգնել սրտի վնասված բջիջները:

Սրտի կաթվածի ժամանակ սրտի կծկման համար պատասխանատու կարդիոմիոցիտները մեծ քանակությամբ մահանում են։

Սրանք հատուկ բջիջներ են, որոնք չեն կարող ինքնուրույն վերականգնվել:

Սակայն հետազոտողները պարզել են, որ օքսիտոցինը խթանում է սրտի արտաքին շերտի ցողունային բջիջները, որպեսզի նրանք տեղափոխվեն միջին շերտ եւ վերածվեն կարդիոմիոցիտների:

Առայժմ ուսումնասիրությունների արդյունքները ձեռք են բերվել միայն զեբրաձկան եւ մարդու բջիջների լաբորատոր պայմաններում։ Բայց հույս կա, որ մի օր օքսիտոցինը կարող է օգտագործվել բուժում մշակելու համար:

Սրտամկանի բջիջները սովորաբար մեծ քանակությամբ մահանում են սրտի կաթվածից հետո եւ չեն կարող վերականգնվել:

Սակայն նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ սրտի արտաքին շերտի որոշ բջիջներ կարող են վերածրագրավորվել՝ դառնալով ժամանակավոր կարդիոմիոցիտներ:

Այնուամենայնիվ, մարդիկ չեն կարող դա անել ինքնուրույն:

Սա ստիպել է հետազոտողներին մտածել, թե արդյոք զեբրաձուկը, որն օժտված է մարմնի մասերը, ինչպիսիք են ուղեղը, ոսկորները եւ մաշկը վերականգնելու եզակի ունակությամբ, կարող է հուշել այս հանելուկի պատասխանը:

Գիտնականները պարզել են, որ սրտի վնասվածքից հետո երեք օրվա ընթացքում ուղեղում օքսիտոցինի մակարդակը բարձրանում է 20 անգամ։

Նրանք նաեւ ցույց են տվել, որ այս հորմոնն անմիջականորեն մասնակցում է սրտի վերականգնման գործընթացին։

Կարեւոր է, որ օքսիտոցինը նման ազդեցություն ունի մարդու հյուսվածքի վրա նաեւ փորձանոթում:

Հետազոտողների հաջորդ քայլը կլինի ուսումնասիրել օքսիտոցինի ազդեցությունը մարդկանց վրա սրտի վնասվածքից հետո:

Բնական պայմաններում արտադրվող հորմոնը մշտական չէ օրգանիզմում, ուստի կարող են անհրաժեշտ լինել օքսիտոցինի ավելի երկար գործող պատրաստուկներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել