• Latest news

Ո՞ր մթերքներն է վտանգավոր համադրել սուրճի հետ

2 հոկտեմբերի, 2022  21:46

Սուրճը կալցիումի պակասով որոշակի մթերքների հետ համատեղելը վնասակար է, ասել է ռուս էնդոկրինոլոգ, սննդաբան Օքսանա Միխալեւան։

Մասնագետի կարծիքով՝ ավելի լավ է սուրճը չխառնել կալցիումով ու երկաթով հարուստ մթերքների հետ։ Բանն այն է, որ սուրճը պարունակում է թիանիտներ, որոնք խմիչքին դառը համ են հաղորդում եւ աղիներում կապում են կալցիումն ու երկաթը։

«Օրինակ, կալցիումը հիմնականում կաթնամթերքի մեջ է: Եթե ​​կաթնամթերքն օգտագործենք միայն սուրճի հետ, ապա կլանումը կնվազի, եւ կալցիումի պակաս կարող է առաջանալ»,- ասել է բժիշկը Газета.Ru-ին տված հարցազրույցում։

Մասնավորապես, դա վերաբերում է դեռահասներին, հղիներին եւ թոշակառուներին։ Իսկ սուրճը կարելի է խմել կաթով, բայց դա օգտակար չի լինի, քանի որ կալցիումի ներծծումն օրգանիզմ նվազագույն կլինի։

Որոշ մարդիկ ընդհանրապես պետք է հրաժարվեն այս ըմպելիքից՝ առողջական նկատառումներից ելնելով, հավելել է փորձագետը, փոխանցում է MK-ն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել