• Latest news

Ֆիզիկական վարժությունների համար միշտ հնարավոր է ժամանակ գտնել. հետազոտություն

12 հոկտեմբերի, 2022  21:06

Մարդիկ միշտ կարող են ժամանակ գտնել ֆիզիկական վարժությունների համար, պարզապես հաճախ չեն նկատում իրենց ազատ ժամանակը, եւ դա խթանում է նստակյաց կենսակերպը: Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները՝ ԱՄՆ-ի բնակիչների օրինակով։

Ըստ Preventing Chronic Disease ամսագրում հրապարակված հետազոտության, ամերիկացիները միջին հաշվով օրական 5 ժամ ազատ ժամանակ են ունենում, որի մեծ մասը նրանք հեռուստացույց են դիտում կամ օգտագործում են էլեկտրոնային սարքեր, ինչպիսիք են սմարթֆոնները կամ համակարգիչները:

Հետազոտության համար գիտնականներն օգտագործել են 32 հազար մարդկանց տվյալներ, ովքեր մասնակցել են ժամանակի օգտագործման վերաբերյալ ազգային հարցմանը՝ 2014-ից 2016 թվականներին:

«Մարդկանց եւ նույնիսկ բժշկական մասնագետների շրջանում տարածված կարծիք կա, որ ազատ ժամանակի բացակայությունը կարեւոր պատճառ է, ամերիկացիները ֆիզիկապես բավականաչափ ակտիվ չլինելու համար: Այս պնդումների համար որեւէ ապացույց չգտանք», - նշել է շահույթ չհետապնդող RAND հետազոտական ​​կազմակերպության անդամ, դոկտոր Դեբորա Քոհենը:

Հեղինակները բավականին խիստ մոտեցում են ցուցաբերել ազատ ժամանակի սահմանմանը` բացառելով գնումներ կատարելը, մաքրությունը, ճաշ պատրաստելը, ինքնասպասարկումը եւ երեխաների հետ անցկացրած ժամանակը: Չնայած դրան, նրանք պնդում են, որ բոլոր էթնիկ խմբերի եւ բոլոր տարիքի ներկայացուցիչներն ունեցել են մոտ 4,5 ժամ ազատ ժամանակ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ավելի բարձր եկամուտ ունեցող մարդիկ հակված են ավելի շատ ժամանակ հատկացնել ֆիզիկական վարժություններին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll