• Latest news

ԱՄՆ-ում տղան մահացել է ուղեղակեր ամեոբայի պատճառով

24 հոկտեմբերի, 2022  14:59

Հարավային Նեւադայի (ԱՄՆ) բժշկական օկրուգը տեղեկացրել է տղայի մահվան մասին՝ Naegleria fowleri ուղեղակեր ամեոբայով վարակվելուց հետո, որով նա, հավանաբար, վարակվել էր քաղցրահամ տաք լճում լողալու ժամանակ։

Հոկտեմբերի սկզբին Միդ լիճ այցելելուց մոտ մեկ շաբաթ հետո երեխան տենդ է ունեցել։ Վարակի մյուս վաղ ախտանշաններն են ուժեղ գլխացավը ճակատի հատվածում, սրտխառնոցն ու փսխումը, իսկ ավելի ուշ ախտանշաններից են ծոծրակի մկանների ռիգիդությունը, դողը, փոխված հոգեվիճակը, հալյուցինացիաներն ու կոման։

Պաշտոնատար անձինք չեն նշել ոչ մահացածի տարիքը, ոչ անունը, բայց ասել են, որ նրա 18-ը չէր լրացել։

«Սա առաջին  հաստատված մահացու դեպքն է, որն առաջ է եկել Naegleria fowleri-ի պատճառով Լեյք-Միդ հանգստի ազգային գոտում»,- նշվել է հաղորդագրությունում։

Ուղեղն ուտող Naegleria fowleri ամեոբան ապրում է հողի մեջ  եւ քաղցրահամ տաք ջրերում, այդ թվում լճերում։ Օրգանիզմում հայտնվելով՝ այն կարող է առաջ բերել հազվադեպ հիվանդություն, որն ախտահարում է գլխուղեղը եւ ոսկրածուծը՝ նախնական ամեոբային մենինգոէնցեֆալիտ, որը գրեթե միշտ հանգեցնում է մահվան։ 1962-2021թթ. ընթացքում ԱՄՆ 154 բնակիչ վարակվել է այս ամեոբայով, ողջ է մնացել միայն չորս հոգի։

Գիտնականները կարծում են, որ վարակումը տեղի է ունենում քթով, որտեղից ամեոբան թափանցում է ուղեղ հոտառական նյարդի միջոցով։ Վարակի ախտանշանները ի հայտ են գալիս վարակվելուց 1-12 օր հետո, իսկ մահը վրա է հասնում ախտանշանների հայտնվելուց 1-18 օր անց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է