• Latest news

Փոխպատվաստված լյարդը կարող է աշխատել 100 տարուց ավելի. հետազոտություն

24 հոկտեմբերի, 2022  19:03

Դոնորի եւ ռեցիպիենտի օրգանիզմում լյարդի կյանքի ընդհանուր տեւողությունը կարող է գերազանցել հարյուր տարին։ Այս մասին 2022թ. Վիրաբույժների ամերիկյան քոլեջի գիտական համաժողովում տեղեկացրել են Տեխասի համալսարանի եւ Մասաչուսեթսի TransMedics ընկերության հետազոտողները։

Հետազոտողներն ուսումնասիրել են 1990-2022թթ. ընթացքում կատարված փոխպատվաստումների 253 հազար դեպք։ Նրանք նույնականացրել են 25 դոնորական օրգան՝ 100 տարուց ոչ պակաս կումուլյատիվ տարիքի (դոնորի «ելակետային» տարիքի գումարը փոխպատվաստման եւ ռեցիպիենտի ողջ մնալու դեպքում) հետ։

Հետազոտողները հայտնաբերել են, որ այդ օրգանների դոնորների արյան մեջ տրանսամինազները (ցույց են տալիս լյարդի ախտահարման աստիճանը) ավելի ցածր մակարդակի են եղել, ավելի ցածր է եղել դիաբետի հաճախականությունը եւ քիչ են եղել վարակները, չնայած նրանք զգալիորեն ավելի մեծ էին դոնորի միջին տարիքից (84,7 38,5-ի դիմաց)։

Ինչ վերաբերում է ռեցիպիենտներին, ապա փոխպատվաստման պահին նրանք լյարդի հիվանդության ավելի ցածր փուլերում էին։ 12 ամիս հետո օրգանը չընդունելու հաճախականությունն էապես տարբերվում էր «հարյուրամյա» եւ միջին օրգանների ռեցիպիենտների միջեւ, բայց օրգանների եւ պացիենտների ողջ մնալու հավանականությունը բարձր էր միջինից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է