• Latest news

Օրական մի բուռ նուշ ուտելն օգտակար է աղիների համար

25 հոկտեմբերի, 2022  18:04

Օրական մի բուռ նուշ ուտելը զգալիորեն մեծացնում է բուտիրատի արտադրությունը՝ ճարպաթթու, որը նպաստում է աղիքների առողջությանը: Նման եզրակացության են եկել Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները։ Արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Nutrition ամսագրում:

Աղիքների միկրոբիոմը կազմված է հազարավոր օգտակար եւ վնասակար միկրոօրգանիզմներից, որոնք ազդում են օրգանիզմում նյութափոխանակության, իմունային եւ այլ գործընթացների ընթացքի վրա: Այն մեխանիզմները, որոնցով աղիների միկրոբիոմն ազդում է մարդու առողջության վրա, դեռ ուսումնասիրվում է, սակայն առկա ապացույցները ցույց են տալիս, որ սննդի որոշակի տեսակների օգտագործումը կարող է դրական ազդել մեր աղիքներում առկա բակտերիաների տեսակների վրա:

Նուշը պարունակում է լիպիդներ, մանրաթելեր եւ պոլիֆենոլներ, կարեւոր դեր է խաղում սննդանյութերի մարսողության մեջ եւ կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա:

Կալիֆոռնիայի՝ նուշ արտադրող խորհրդի կողմից անցկացված հետազոտությունը հետեւել է 87 առողջ մեծահասակների, որոնք  քիչ քանակությամբ դիետիկ մանրաթելեր են օգտագործել եւ հաճախակի շոկոլադ, չիփսեր եւ այլ անառողջ մթերքներ օգտագործել: Նրանց բաժանել են երեք խմբի՝ մի խումբն իր նախուտեստները փոխարինել է օրական 56 գրամ ամբողջական նուշով, մյուսը՝ 56 գրամ աղացած նուշով, իսկ վերահսկիչ խումբը չորս շաբաթ շարունակ համարժեք կալորիականությամբ կեքս է կերել։

Բուտիրատի պարունակությունը աղիքներում զգալիորեն ավելի բարձր է եղել նրանց մոտ, ովքեր նուշ են կերել: 

Նաեւ մի բուռ նուշի ամենօրյա օգտագործումը  ավելացրել է կալիումի եւ այլ կարեւոր սննդանյութերի մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել