• Latest news

Հավասարակշռությունը պահելուն ուղղված մարզումները երկարացնում են կյանքը. թայ-չիի մարզիչ

4 նոյեմբերի, 2022  13:25

Հավասարակշռությունը պահելուն ուղղված մարզումները երկարացնում են կյանքը, հավաստիացնում է թայ-չիի մարզիչ, «Ընկնելը տարբերակ չէ» գրքի հեղինակ Ջորջ Լոքերը։

Ինչպես նշել է Լոքերը The Guardian-ի հրացազրույցում, ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում մահանում են վնասվածքների հետեւանքով, որոնք ստանում են ընկնելիս, եւ նրանց մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք չեն կարողանում պահել հավասարակշռությունը։ Այդ պատճառով նրանք սկսում են վախենալ ֆիզիկական ակտիվությունից, եւ էլ ավելի են թուլանում ու կորցնում մարմինը կառավարելու հմտությունը։

Հավասարակշռության կորուստը սկսվում է 45 տարեկանից։ Հավասարակշռության կորստի համար պրոֆիլակտիկայով պետք է զբաղվել արդեն այդ տարիքում։

Ֆիզիոթերապեւտ Աննա Լոուն ավելացրել է, որ հասուն տարիքում կանայք դառնում են ավելի քիչ շարժուն, քան տղամարդիկ։ Ուստի նրանք պետք է ավելի ակտիվ լինեն, օրինակ՝ զբոսնեն շան հետ անհարթ ճանապարհներով կամ լայն քայլք անեն զբոսնելու ժամանակ։

Լոքերի խոսքով՝ հավասարակշռության պահպանման լավագույն միջոցներից մեկը թայ-չին է, որով զբաղվում է մոտ 50 մլն մարդ Չինաստանում եւ ավելի քան 150 մլն մարդ այլ երկրներում։ Թայ-չիի մարզումները չեն հոգնեցնում, բայց թույլ են տալիս կոորդինացիոն հմտություններ զարգացնել։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընդամենը ութ շաբաթ դրանով զբաղվելը օգնում է տարեց մարդկանց սովորել պահել հավասարակշռությունը եւ չվախենալ ընկնելուց։ Առավել արդյունավետ վարժություններն են նրանք, որոնք պետք է կատարել մեկ ծալված ոտքով։ «Տարեց մարդկանց սովորաբար խորհուրդ են տալիս լվանալ ատամները՝ կանգնած մեկ ոտքի վրա, մյուսը՝ ծալած, որպեսզի ամրացվի հավասարակշռությունը եւ մարզվեն մկանները՝ մարմնի ստորին հատվածը պահելու համար»,- ասել է Լոքերը։

Օրական ընդամենը 15 րոպե զբաղվելը կարող է օգուտ բերել, բայց հնարավորության դեպքում պետք է ավելի երկար պարապել։ Գլխավորը հավասարակշռությունը պահել սովորելն է՝ մինչեւ խնդիրներ առաջանալը։ Ծանրություններով վարժությունները, օրինակ՝ ծանրություն բարձրացնելը կամ արշավներն ուսապարկով, օգտակար են առողջության համար։ Դրանց օգնությամբ կարելի է զարգացնել մկանները, մեծացնել ոսկրերի խտությունը, նվազեցնել Ալցհեյմերի եւ թուլամտության այլ տեսակների առաջացման հավանականությունը։

«Բոլորին խորհուրդ է տրվում փող հավաքել ծերության համար, բայց ոչ մեկին չեն սովորեցնում պահպանել հավասարակշռությունը։ Բայց թե՛ մեկը, թե՛ մյուսը դժվար է վերադարձնել, եթե արդեն կորցրել ես»,- ասել է Լոքերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է